ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1806-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 4-ի
N 1806-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Մելիքյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
առաջին տեղակալ
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Տ. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Թամրազյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Շ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության
գնդապետ
Դ. Սողոմոնյան - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ն. Պետրոսյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
(հավելվածը փոփ. 02.03.2020 թիվ 284-Ա, 25.05.2020 թիվ 613-Ա որոշումներ)