Սեղմել Esc փակելու համար:
1988 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 դեկտեմբերի 2019թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված` «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայում (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի նոյեմբերի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կոնվենցիան, գործում առկա եզրակացությունները և մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում` հարկային ոլորտում միջազգային համագործակցությունը և հարկի ցանկացած տեսակին վերաբերող հարցերով վարչական աջակցության բոլոր ձևերն ուժեղացնելու, հարկատուների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորություններ.

. Կոնվենցիայի IV գլխի դրույթներին համապատասխան, անկախ տվյալ անձի` այդ Կողմի կամ որևէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից, Կոնվենցիայի մյուս կողմերին տրամադրել հարկային հարցերով վարչական աջակցություն` ներառյալ դատական մարմինների կողմից ձեռնարկված միջոցները, այն է` տեղեկությունների փոխանակում` ներառյալ միաժամանակյա հարկային ստուգումները և արտասահմանում հարկային ստուգումներին մասնակցությունը, աջակցություն բռնագանձման, այդ թվում` ապահովման միջոցների կիրառման հարցում, և փաստաթղթերի հանձնում (Հոդված 1),

. ապահովել, որպեսզի Կոնվենցիան կիրառվի հոդված 2-ում մատնանշված հարկերի նկատմամբ (Հոդված 2),

. Կոնվենցիայի Բ և Գ հավելվածներում արված ցանկացած փոփոխության մասին ծանուցել ավանդապահներից որևէ մեկին (Հոդված 3, կետ 3),

. փոխանակել ցանկացած տեղեկություն, մասնավորապես` Կոնվենցիայի III գլխի I բաժնով նախատեսված կարգով, որը, ենթադրաբար, վերաբերում է Կոնվենցիայով նախատեսված հարկերի վերաբերյալ վարչարարությանը կամ ներպետական օրենքների կիրառմանը (Հոդված 4, կետ 1),

. որպես հայցվող պետություն, դիմող պետության հարցման հիման վրա վերջինիս տրամադրել Կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշված ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է կոնկրետ անձանց կամ գործարքների: Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` պահանջվող տեղեկությունները դիմող պետությանը տրամադրելու համար, եթե Հայաստանի Հանրապետության հարկային գործերի նյութերում առկա տեղեկությունները բավարար չեն տեղեկություններ տրամադրելու հարցումը բավարարելու համար (Հոդված 5),

. ապահովել, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշված տեղեկությունները, կախված գործերի կատեգորիաներից, փոխհամաձայնությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն` ավտոմատ ձևով փոխանակվեն (Հոդված 6),

. Կոնվենցիայի 7-րդ հոդվածում թվարկված հանգամանքների դեպքում ապահովել Կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշված` իրեն հայտնի տեղեկությունների ինքնաբերական փոխանակումը` առանց նախնական հարցման (Հոդված 7),

. որպես հայցվող պետություն, դիմող պետության իրավասու մարմնի ներկայացուցիչներին թույլ տալ ներկա գտնվել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հարկային ստուգման համապատասխան մասին (Հոդված 9, կետ 1),

. որպես հայցվող պետություն, Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված կարգով դիմող պետության հարկային պահանջները բավարարելու ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այնպես, ինչպես կվարվեր իր հարկային պահանջների դեպքում (Հոդված 11),

. որպես հայցվող պետություն, դիմող պետության հարցումով հարկի գումարը բռնագանձելու նպատակով ձեռնարկել ապահովման միջոցներ, եթե նույնիսկ պահանջը վիճարկվում է կամ դեռ չի համարվում հարկադիր կատարումը թույլատրող փաստաթղթի առարկա (Հոդված 12),

. որպես հայցվող պետություն, հասցեատիրոջը հանձնել փաստաթղթերը` ներառյալ դատական որոշումներին վերաբերող այն փաստաթղթերը, որոնք ստացվել են դիմող պետությունից և վերաբերում են Կոնվենցիայով նախատեսված հարկին (Հոդված 17, կետ 1),

. որպես հայցվող պետություն, աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցումը բավարարելիս ձեռնարկված գործողության և ցուցաբերված աջակցության արդյունքի մասին, իսկ հարցումը մերժելիս այդ որոշման և դրա պատճառների մասին հնարավորինս շուտ տեղեկացնել դիմող պետությանը (Հոդված 20, կետեր 1, 2),

. Կոնվենցիայի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունների գաղտնիության հետ կապված ապահովել Կոնվենցիայի 22-րդ հոդվածում նշված պահանջների կատարումը (Հոդված 22),

. վարույթով վերջնական որոշում կայացվելուց անմիջապես հետո, որպես հայցվող պետություն կամ դիմող պետություն, կախված իրավիճակից, տեղեկացնել մյուս պետությանը ընդունված որոշման և դրա այն հետևանքների մասին, որոնք առնչվում են աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցմանը (Հոդված 23, կետ 3),

. եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի փոխհամաձայնությամբ, ապա, որպես հայցող պետություն, կրել աջակցության տրամադրման հետ կապված բոլոր սովորական ծախսերը, իսկ որպես դիմող պետություն, կրել աջակցության տրամադրման հետ կապված բոլոր չնախատեսված ծախսերը (Հոդված 26):

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված` «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայում (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1490

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 03 դեկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.12.2019
N ՍԴՈ-1490
Որոշում