Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 դեկտեմբերի 2019թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացուցիչ` ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Կառավարության` 2019 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (այսուհետ` ԱԶԲ) միջև ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին:

Համաձայնագրի հիման վրա վարկավորվող ծրագրի (այսուհետ` Ծրագիր) գլխավոր նպատակն է ուժեղացնել Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունությունը և զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները` մասնավորապես, պետական պարտքի և ֆիսկալ ռիսկերի կառավարման ուժեղացման, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավման, կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացման միջոցով:

Համաձայնագրով ԱԶԲ-ն համաձայնում է վերոհիշյալ նպատակի իրագործման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարվա ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված` 3 տարի: Ծրագիրն ակնկալվում է ավարտել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Համաձայնագրին նախորդել են Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված 2017 թվականի հոկտեմբերի 27-ի «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) և 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրերը, որոնց հիման վրա ԱԶԲ-ն Հայաստանի Հանրապետությանը նույն նպատակով տրամադրել է համապատասխանաբար` 40 000 000 ԱՄՆ դոլարի և 50 000 000 ԱՄՆ դոլարի չափով վարկեր:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ԱԶԲ-ին վճարել տոկոսներ` մայր գումարի առհանված և դեռևս չվճարված գումարի նկատմամբ` յուրաքանչյուր տոկոսադրույքի ժամանակահատվածի համար, որի չափը հավասար է EURIBOR և 0.60%, ինչպես սահմանվում է Վարկային կանոնակարգի 3.02 բաժնում, հանած 0.10%, ինչպես սահմանվում է Վարկային կանոնակարգի 3.03 բաժնում (հոդված II, բաժին 2.02),

- վճարել տարեկան կտրվածքով 0.15%-ի չափով պարտավորավճար, որը հաշվարկվում է վարկի ամբողջական գումարի նկատմամբ (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները)` սկսած Համաձայնագրի ամսաթվին հաջորդող 60 օրվանից հետո:

- Վարկի նկատմամբ տոկոսագումարը և մյուս վճարները կատարել կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին (հոդված II, բաժիններ 2.03 և 2.04),

- վերադարձնել վարկի մայր գումարը սկսած 2023թ. մայիսի 1-ից մինչև 2034թ. նոյեմբերի 1-ը` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին Վարկային հաշվից առհանված 4.166667% մասնաբաժնով (հոդված II, բաժին 2.05, Հավելված 2),

- ապահովել, որ վարկային միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով` Համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդված III, բաժին 3.01),

- առհանել վարկի միջոցները Համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով, որ դրանք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ (հոդված III, բաժին 3.02),

- ապահովել Ծրագրի գործադիր մարմնի և Ծրագիրն իրականացնող մարմինների համապատասխանությունը ԱԶԲ-ի Հակակոռուպցիոն քաղաքականությանը, ԱԶԲ-ին իրավունք վերապահել ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրին առնչվող ցանկացած ենթադրյալ կոռուպցիոն, խարդախության, դավադրության կամ հարկադրանք պարունակող գործելակերպ և համագործակցել այդպիսի հետաքննության մասով (հոդված IV, բաժին 4.01, 4-րդ հավելվածի 5-րդ կետ),

- որպես Վարկային կանոնակարգի 7.01 և 7.04 բաժիններում նշված տեղեկությունների և հաշվետվությունների բաղկացուցիչ մաս` ԱԶԲ-ին տրամադրել կամ ապահովել, որպեսզի տրամադրվեն Տեղական արժույթով համարժեք միջոցներին ու դրանց օգտագործմանը և Ծրագրի իրագործմանը, այդ թվում` Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ նշված թիրախների իրագործմանը և գործողությունների կատարմանն առնչվող ողջամտորեն պահանջված բոլոր հաշվետվությունները և տեղեկությունները (հոդված IV, բաժին 4.02),

- եթե վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ, ապա վերադարձնել վարկային միջոցների առհանման չափով վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը` Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին կետին համապատասխան (Հավելված 2, Ժամանակացույց 2, կետ 2, ենթակետ «ա»),

- եթե վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել վարկի մայր գումարի մարման առաջին օրվա դրությամբ, ապա վարկի մայր գումարի առաջին մարման օրվանից հետո ցանկացած առհանման դեպքում վերադարձնել նման առհանմանը հաջորդող` վարկի մայր գումարի յուրաքանչյուր մարման օրը` ԱԶԲ-ի կողմից սահմանված վճարման ենթակա գումարի չափով (Հավելված 2, Ժամանակացույց 2, կետ 2, ենթակետ «բ»),

- բացառապես վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվա դրությամբ վճարվելիք մայր գումարները հաշվարկելու նպատակներով վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվան նախորդող երկու օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները դիտարկել որպես առհանված և չվճարված` առհանման օրվան հաջորդող` վարկի մայր գումարի մարման երկրորդ օրվա դրությամբ և վճարել առհանման օրվան հաջորդող վարկի մայր գումարի երկրորդ մարման օրվանից սկսած` մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին (Հավելված 2, Ժամանակացույց 2, կետ 3),

- Դեպոզիտային հաշվի հետ կապված` վարել առանձին հաշիվներ և գրանցումներ` ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքներին համապատասխան և վերջինիս պահանջով կազմակերպել աուդիտի միջազգային ստանդարտներին կամ ԱԶԲ-ի համար ընդունելի` դրանց տեղական համարժեքին համապատասխան Դեպոզիտային հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ` անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձառությունը և տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար: Դրանք կազմելուց անմիջապես հետո, սակայն ամեն դեպքում ոչ ուշ, քան ԱԶԲ-ի պահանջից 6 ամիս հետո աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կրկնօրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների կարծիքները տրամադրել ԱԶԲ-ին` անգլերենով (Հավելված 3, կետ 3, ենթակետ «բ»),

- վարկային միջոցները չառհանել Համաձայնագրի 3-րդ հավելվածի առդիրում նշված որևէ ապրանքի ֆինանսավորման նպատակով (Հավելված 3, կետ 4),

- ապահովել, որ Տեղական արժույթով համարժեք միջոցներն օգտագործվեն Ծրագրի նպատակներին համահունչ` որոշակի ծրագրերի և գործողությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով (Հավելված 4, կետ 4):

3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով տրամադրվող վարկի միջոցներն ուղղվելու են բյուջետային պակասորդի ֆինանսավորմանը, և դրա հետ կապված` Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1492

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 03 դեկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.12.2019
N ՍԴՈ-1492
Որոշում