ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1805-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով` 2019 թվականի դեկտեմբերի 15-ից 17-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանինը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանինը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանինը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանինը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանինը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանինը` 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Աննա Աղաջանյանինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ Մերի Սեփյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան նախարարների տեղակալների` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաշվետվություններ ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սեդրակ Բարսեղյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաշվետվություն ներկայացնելը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավետ Ադոնցի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ հաշվետվություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 4
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1805-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ,
(պատվիրակության ղեկավար, ՀՀ-ի կողմից հանդիպման
նախագահող)
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Մ. Սեփյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ