Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1721-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-327-28.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-327-28.10.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր` 152.3-րդ հոդվածով, որտեղ սահմանվում են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում գովազդի տեղադրման նորմերի չկատարման դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերը և այդ դեպքերում նախատեսվող տուգանքների չափերը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժբ» կետի համաձայն` բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքում գովազդ տեղադրելու կամ սեփականությունն այլ կերպ առևտրային նպատակներով օգտագործելու, իրազեկելու և ծանուցելու համար նախատեսված տեղի մասին որոշման ընդունումը վերապահված է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնին` սեփականատերերի ժողովին:

Սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքում գովազդ տեղադրելու համար գովազդատուի հետ շենքի կառավարման մարմինը կնքում է պայմանագիր` նշելով գովազդի տեղադրման պայմանները և կարգը:

Շարադրված կարգավորումների բովանդակային վերլուծության արդյունքում կարող ենք փաստեր, որ նախագծով առաջարկվող իրավակարգավորումները գտնվում են քաղաքացիական իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում գովազդների տեղադրման կարգին և պայմաններին, ինչը բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման ցանկացած ձևի դեպքում կարգավորվում է վերջիններիս և գովազդատուների միջև կնքված պայմանագրերով, ինչպես նշված է նաև նախագծի հիմնավորման մեջ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչական պատասխանատվությունը` որպես վարչական զանցանք կատարած անձի նկատմամբ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հարկադրանքի միջոցների կիրառում, պետք է իրականացնի համապատասխան վարչական մարմինը, մինչդեռ նախագծով կարգավորված չէ, թե որ մարմինն է քննելու վարչական իրավախախտումների վերաբերյալ այդ գործերը:

Հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում գովազդների տեղադրման հետ կապված վարչական պատասխանատվության նախատեսումը չի բխում վարչական պատասխանատվության ինստիտուտի ընդհանուր տրամաբանությունից:

Այդ համատեքստում առաջարկում ենք նախագծով սահմանել պատասխանատվություն` ոչ թե պայմանագրերով նախատեսված պայմանների խախտման համար, այլ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում` առանց պայմանագիր կնքելու գովազդի տեղադրման համար, դրա հետ մեկտեղ` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում` սահմանելով դրույթներ գովազդը բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքում տեղաբաշխելու առանձնահատկության վերաբերյալ, ինչպես, օրինակ, սահմանված են տրանսպորտի, տեղեկատվության միջոցների համար:

Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ` բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում վարվող միասնական և առավել հասցեական քաղաքականություն ապահովելու նպատակով նպատակահարմար է բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառը կանոնակարգող օրենսդրության վերանայման նախաձեռնությունների դեպքում համագործակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի N 1160-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2019
N 1721-Լ
Որոշում