ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1816-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից Բրեստ քաղաքում «Նախաքննության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, 2019 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը (12-ից 13-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված կեցության ծախսերը հոգում է բելառուսական կողմը) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1816-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
Ա. Պողոսյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
նախագահի տեղակալ
Ռ. Ադիլխանյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր
վարչության կիբեռհանցագործությունների և բարձր
տեխնոլոգիաների ոլորտում կատարված
հանցագործությունների քննության վարչության պետ
Ս. Թաիրյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ
Ռ. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ
հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական
և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական
վարչության պետի պաշտոնակատար