ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2019 թվականի N 1823-Ա
ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԹԵԱ ՑՈՒԼՈՒԿԻԱՆԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայանալիք` Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակության (15 անձ) այցի ծրագրով նախատեսված արարողակարգային, ինչպես նաև ֆորումի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 812.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 6
Երևան