ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2019 թվականի N 1826-Ա
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2019 թվականի դեկտեմբերի 8-11-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (քաղաք` Բրյուսել) Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) կողմից անցկացվող «Ռազմավարական հաղորդակցություն» խորագրով ծրագրին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Խաչատրյանի` Բելգիայի Թագավորություն (քաղաք` Բրյուսել) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն (քաղաք` Բրյուսել) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ավիատոմսի ձեռքբերման և գիշերակացի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 6
Երևան