ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2019 թվականի N 1734-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ձեռք բերել 30 հատ 240 լիտրանոց աղբամաններ (այսուհետ` գույք)` յուրաքանչյուր միավորի գինը 20.0 հազ. դրամ արժեքով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նվիրատվության պայմանագրի կնքումը, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի
Երևան