Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1736-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2019 թվականի օգոստոսի 4-ից սկսած, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված ICSID No.ARB /18/28 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Baker & McKenzie LLP» ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ ARB/18/28-2 պայմանագրի մասով որպես պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, որի վերաբերյալ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Baker & McKenzie LLP» ընկերության միջև կնքել եռակողմ համաձայնագիր:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 30-օրյա ժամկետում կազմել և կողմերի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված կնքվող համաձայնագրի նախագիծը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հանձնել, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` ընդունել սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագիրը և պայմանագրից բխող փաստաթղթերը (բնօրինակ):

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց սկսած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին են փոխանցվում սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագրի շրջանակներում բոլոր դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի օգոստոսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2019
N 1736-Ա
Որոշում