Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2019 թվականի N 1698-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում` Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան նորարարության և հետազոտության համատեղ կոմիտեի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 20-22-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. նոյեմբերի 15-ի

N 1698-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-22-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Անափիոսյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 

    Վ. Սահակյան        - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության գիտական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ս. Հայոցյան        - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության գիտական կոմիտեի գիտական

                         փորձաքննության կազմակերպման բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.11.2019
N 1698-Ա
Որոշում