Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1722-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի

N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 2-րդ կետի 5-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1622-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1404-Ն որոշմամբ» բառերով.

i

2) 3-րդ կետի առաջին պարբերությունում և 4-րդ կետի «ա» ենթակետում «հողային օրենսդրության» բառերը փոխարինել «օրենսդրության» բառով.

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Վնասված հողի (գույքի) արժեքը որոշվում է տարեկան կտրվածքով հողի կադաստրային գնի հիման վրա».

4) 10-րդ կետի առաջին պարբերության բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԾԱԲՀՎ = ԶԹ x ՍՏ + ԶԹ x ՍԹ + ԲՀ,»,

 

5) 10-րդ կետի 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ԲՀ-ն թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու, հարկման բազայի չափաքանակները գերազանցելու կամ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում թափոնների փաստացի ծավալների համար հարկային օրենսգրքի համաձայն հաշվարկված բնապահպանական հարկի գումարն է:».

6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Աղբոտման համար ԱՎՀԱԲ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՎՀԱԲ = ՄԱԲ x ԿԳԱԲ x ԳԲ x Գթ,

 

որտեղ`

ԱՎՀԱԲ-ն աղբոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,

ՄԱԲ-ն աղբոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ԿԳԱԲ -ն աղբոտման ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է`

գյուղատնտեսական հողերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման համաձայն` որպես տվյալ հողամասի կադաստրային գին,

բնակավայրերի հողերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746 որոշման համաձայն` որպես տվյալ հողամասի կադաստրային գին,

համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող` հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների և գյուղատնտեսական նշանակության այլ (անօգտագործելի) հողերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 15-ի N 1101-Ն որոշման համաձայն,

ԳԲ-ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,

ԳԹ-ն աղբոտված հողամասում (տարածքում) տեղադրված (կուտակված, թափված) թափոնների վտանգավորության (թունունակության) գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 22-րդ կետի:».

7) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. Աղտոտման համար ԱՎՀԱՂ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՎՀԱՂ = ՄԱՂ x ԿԳԱՂ x ԳԱՂ x ԳԱԽ,

 

որտեղ`

ԱՎՀԱՂ-ն աղտոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,

ՄԱՂ-ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ԿԳԱՂ-ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,

ԳԱՂ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 23-րդ կետի,

ԳԱԽ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 24-րդ կետի,

ԳԱԽ-ի մեծությունը հաշվարկվում է` ելնելով հողի աղտոտման աստիճանից, որը որոշվում է` ելնելով քիմիական յուրաքանչյուր էլեմենտի գծով հողում թույլատրելի քանակության նորմատիվային չափերը գերազանցող փաստացի ծավալներից:».

8) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) դեպքում ԱՎՀԴ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՎՀԴ = ՄԴ x ԿԳԴ x ԳԲ x Գվ x Գդ,

 

որտեղ`

ԱՎՀԴ-ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,

ՄԴ-ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2 -ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ԿԳԴ-ն դեգրադացիայի ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,

ԳԲ-ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,

Գվ-ն հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 25-րդ կետի,

ԳԴ-ն շրջակա միջավայրի վրա դեգրադացված հողերի ազդեցությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 26-րդ կետի.».

i

9) 25-րդ կետով ներկայացված աղյուսակի վերջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը (ԳՎ)».

i

10) 26-րդ կետով ներկայացված աղյուսակի վերջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը (Գդ)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2019
N 1722-Ն
Որոշում