Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի N 3061-Լ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցման մասին պայմանագիրը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում առողջապահության նախարարության մշտական ներկայացուցչի աշխատակարգը և հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`

ապահովել սույն հրամանի 1-ին կետի պահանջների կատարումը:

3. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` ապահովել սույն հրամանի առաքումը բժշկական կազմակերպություններին և մարզպետարաններին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի

1-ին մասի 6-րդ կետի համաձայն ներքին իրավական ակտ` նորմատիվ

իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված

իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց

խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ

վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա

ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

Սույն հրամանը չի ընդունվել ոչ թե նորմատիվ իրավական ակտի, այլ

ներքին իրավական ակտի ակտի հիման վրա: Բացի այդ բժշկական

կազմակերպությունները չեն գտնվում նախարարության հետ

աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ:

----------------------------------------------------------------

 

Հավելված

առողջապահության նախարարի

2019 թվականի հոկտեմբերի 22-ի

N 3061-Լ հրամանի

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչներ ունենալու հետ կապված հարաբերությունները:

2. Առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրում ամրագրված դրույթի համաձայն, 500 մլն և ավել պայմանագրային գումար ունեցող Կազմակերպություններում առողջապահության նախարարությունը կարող է ունենալ մշտական ներկայացուցիչ (այսուհետ` Ներկայացուցիչ)` համաձայն առողջապահություն նախարարի կողմից հաստատված ցանկի:

3. Ներկայացուցիչը պետք է ունենա Կազմակերպության կողմից տրամադրված աշխատասենյակ: Ներկայացուցիչը սույն հրամանով սահմանված կարգով Կազմակերպությունում աշխատանքային գործունեությունը իրականացնում է Կազմակերպության տարածքում` ընդունարանում, բաժանմունքներում և անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումներում:

4. Ներկայացուցիչը, յուրաքանչյուր 15-օրյա գործունեության վերաբերյալ ներկայացնում է սույն հրամանով հաստատված ձևով հաշվետվություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:

5. Ներկայացուցիչը, անհետաձգելի լուծում պահանջող դեպքերում կապ է հաստատում առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ:

6. Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին կամ այլ ստորաբաժանումներ քաղաքացիների կողմից անմիջապես լուծում պահանջող բողոքների դեպքում, համապատասխան աշխատակիցը պետք է անմիջապես կապ հաստատի տվյալ Կազմակերպության Ներկայացուցչի հետ:

 

II. Ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները

 

7. Ներկայացուցիչն իրավունք ունի

7.1 անարգել մուտք գործել Կազմակերպության տարածք,

7.2 մասնակցել Կազմակերպության ընդհանուր ժողովներին (Կազմակերպության տնօրինության թույլտվությամբ), ներկա գտնվել ընդունարանում պետական պատվերով բժշկական օգնության համար դիմած պացիենտի ընդունման գործընթացին,

7.3 հետևել Կազմակերպություն ընդունված պացիենտի հետագա բժշկական օգնության կազմակերպմանը,

7.4 անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել պացիենտների հիվանդության պատմագրերը և գրանցամատյանները, ամբուլատոր քարտերը,

7.5 Կազմակերպությունում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հետ իրականացնել հարցազրույցներ` սպասարկման որակի, բժշկական անձնակազմի վերաբերմունքի, նշանակված դեղերի, բժշկական նշանակության պարագաների տրամադրման վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել պացիենտներին իրենց իրավունքներին,

7.6 լսել և ընդունել պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների բողոքները, առաջարկությունները և իր իրավասության շրջանակներում աջակցել խնդրի լուծմանը,

7.7 Կազմակերպության աշխատակիցներին տրամադրել խորհրդատվություն պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության կազմակերպման վերաբերյալ,

7.8 Կազմակերպության աշխատակիցներին ծանոթացնել ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին,

7.9 իր իրավասության շրջանակներում իրականացնել այլ գործառույթներ:

8. Ներկայացուցիչը պարտավոր է

8.1 իրականացնել իր աշխատանքային գործունեությունը Կազմակերպությունում առողջապահության նախարարի հրամանով հաստատված ժամային գրաֆիկով,

8.2 սույն հրամանով հաստատված հաշվետվության ձևով ամփոփել կատարված աշխատանքները և ներկայացնել պետական առողջապահական գործակալություն:

8.3 Կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` իրականացնել նաև քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրից բխող պարտականությունները:

 

III. Ներկայացուցչի աշխատանքների ծավալը

 

9. Իրականացնում է ամենօրյա ռեժիմով Կազմակերպության հիվանդանոցային շարժի ուսումնասիրություն,

10. ուսումնասիրում է Կազմակերպության ընդունարան դիմած կամ շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով տեղափոխված պացիենտների պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հիմքերի առկայությունը (առնվազն դեպքերի 50%),

11. իրականացնում է ուսումնասիրություն բաժանմունքներում (շաբաթը մեկ բաժանմունք) պացիենտներին տրամադրվող դեղերի, բուժման պլանի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, պացիենտին լրացուցիչ պահանջներ ներկայացնելու, հիվանդասենյակ տրամադրելու և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ:

12. Սահմանված ժամկետներում ներկայացնում է հաշվետվություն պետական առողջապահական գործակալություն:

 

Ձև

 

.________________________________________________________________.

|                       Հաշվետվություն N _________               |

|________________________________________________________________|

|                                                                |

|Բժշկական Կազմակերպություն _____________________________         |

|                                                                |

|«  «»  «»  «թ.                                             |

|________________                                                |

|օր, ամիս, տարի                                                  |

|________________________________________________________________|

|Իրականացվելիք գործողություն               |Կատարած     |Նշումներ|

|                                          |գործողության|        |

|                                          |քանակական   |        |

|                                          |չափը        |        |

|__________________________________________|____________|________|

|1|Պացիենտների հիվանդանոցային շարժի        |            |        |

| |ուսումնասիրություն                      |            |        |

|_|________________________________________|____________|________|

|2|Ընդունարան դիմած պացիենտների մասին      |            |        |

| |տեղեկատվություն                         |            |        |

|_|________________________________________|____________|________|

|3|Ուսումնասիրած պատմագրերի, ամբուլատոր    |            |        |

| |քարտերի վերաբերյալ տեղեկատվություն      |            |        |

|_|________________________________________|____________|________|

|4|Պացիենտների գոհունակության ցուցանիշ     |            |        |

|_|________________________________________|____________|________|

|5|Բաժանմունքի շաբաթական ուսումնասիրության |            |        |

| |արդյունքները                            |            |        |

.________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.10.2019
N 3061-Լ
Հրաման