Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի N 3077-Լ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցման մասին պայմանագիրը և առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 3061-Լ հրամանը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչների և կազմակերպությունների ցանկը»` համաձայն հավելվածի:

2. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին.

1) ապահովել բժշկական կազմակերպություններում առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչների աշխատանքները համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 3061-Լ հրամանով հաստատված աշխատակարգի,

2) սահմանել բժշկական կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների աշխատանքային ժամերը առավոտյան ժամը` 9:00-ից մինչև 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից, հոկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետով:

3. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

1) ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) ապահովել սույն հրամանի առաքումը բժշկական կազմակերպություններին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին:

Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի

1-ին մասի 6-րդ կետի համաձայն ներքին իրավական ակտ` նորմատիվ

իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված

իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց

խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ

վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա

ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

Սույն հրամանը չի ընդունվել ոչ թե նորմատիվ իրավական ակտի, այլ

ներքին իրավական ակտի ակտի հիման վրա: Բացի այդ բժշկական

կազմակերպությունները չեն գտնվում նախարարության հետ

աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ:

----------------------------------------------------------------

 

Հավելված

առողջապահության նախարարի

2019 թվականի հոկտեմբերի 22-ի

N 3077-Լ հրամանի

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպության անվանում        |Ներկայացուցիչ                       |

|________________________________|____________________________________|

|«Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ» |Էդուարդ Մուսինյան - ՊԱԳ փորձագիտական|

|ՍՊԸ                             |գնահատման և  մշտադիտարկման առաջին   |

|                                |բաժնի գլխավոր մշտադիտարկող          |

|________________________________|____________________________________|

|«Էրեբունի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ |Մարգարիտա Քոչարյան - ՊԱԳ            |

|                                |փորձագիտական գնահատման և            |

|                                |մշտադիտարկման առաջին բաժնի գլխավոր  |

|                                |մշտադիտարկողի ժ/պ                   |

|________________________________|____________________________________|

|«Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ       |Հասմիկ Աղինյան - ՊԱԳ փորձագիտական   |

|բժշկական  կենտրոն»              |գնահատման և  մշտադիտարկման երկրորդ  |

|                                |բաժնի գլխավոր փորձագետ              |

|________________________________|____________________________________|

|«Մ. Հերացու անվան ՊԲՀ» հիմնադրամ|Էդգար Գրիգորյան - ՊԱԳ փորձագիտական  |

|                                |գնահատման և  մշտադիտարկման երկրորդ  |

|                                |բաժնի գլխավոր փորձագետ              |

|________________________________|____________________________________|

|«Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ |Նունե Խաչատրյան - ՊԱԳ պայմանագրային |

|                                |գործընթացի կազմակերպման բաժնի       |

|                                |գլխավոր բժշկի ժ/պ                   |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.10.2019
N 3077-Լ
Հրաման