Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2019 թվականի N 1832-Ա

 

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության երկաթուղային տրանսպորտի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Գասպարյանին և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արտյոմ Ղազարյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Երկաթուղու հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Սիմոնյանի և Տիգրան Գասպարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արտյոմ Ղազարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.12.2019
N 1832-Ա
Որոշում