Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 153-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրումային ֆոնդի կառավարիչների նորմատիվների հաշվարկման կարգը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին` կապված «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում կատարված փոփոխությունների հետ,

i

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ` ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ը հաստատելու մասին» թիվ 119-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ` ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ի 18-րդ կետի

ա. 1-ին ենթակետում «այդ թվում` շահագործումից դուրս» բառերից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)» բառերը,

բ. 3-րդ ենթակետում «հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով կառավարչի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «հաշվեկշռային արժեքի չափով` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով կառավարչի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` նյութական ակտիվներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով` հիմքում ընկած նյութական ակտիվները ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո» բառերով,

գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) կառավարչի սեփականությունը հանդիսացող և ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքի ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվներ) արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն պարբերության իմաստով` կառավարչի սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և դրա գծով կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով, իսկ օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) արժեքը հավասար է օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) և դրա գծով կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդների հանրագումարին:»,

դ. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Ա. Ջավադյան

 

2019 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2019
N 153-Ն
Որոշում