Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 159-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կապիտալի համարժեքության նորմատիվի շրջանակում սահմանել պահանջներ օգտագործման իրավունքով ստացված հիմնական միջոցների համար,

i

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կանոնակարգի 17-րդ կետի`

ա. 5-րդ ենթակետում «սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով` այդ ակտիվները ապահովագրական գործունեության համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից մեկ տարի հետո,» բառերը,

բ. 7-րդ ենթակետում «այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի» բառերը,

գ. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

i

2) Կանոնակարգի հավելված 2-ում Աղյուսակ 1-ի 28-րդ կետում «Հիմնական միջոցներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Ա. Ջավադյան

 

2019 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2019
N 159-Ն
Որոշում