Սեղմել Esc փակելու համար:
ՍԻՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԻՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0591.120600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍԻՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Հաֆեզ ալ Ասադի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար 2000 թվականի հունիսի 12-ից 13-ը ներառյալ Սիրիա մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

   Ռոբերտ Քոչարյան             Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

   Դավիթ Զադոյան               Հայաստանի Հանրապետության արտադրական

                               ենթակառուցվածքների գործունեությունը

                               համակարգող նախարար

 

   Գագիկ Թադևոսյան             Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                               սոցիալական, առողջապահության և բնության

                               պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի

                               նախագահ  (համաձայնությամբ)

 

   Ստեփան Զաքարյան             Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                               պատգամավոր  (համաձայնությամբ)

 

   Արմեն Գևորգյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

   Վահե Գաբրիելյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                               քարտուղար

 

   Արմեն Մարտիրոսյան           Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարի տեղակալ

 

Ուղեկցող անձինք

 

   Գրիգորի Սարկիսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

   Գրիգորի Հայրապետով          Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

   Աղամալ Հարությունյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արամ Գրիգորյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի, արտաքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Դամասկոս մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար 2000 թվականի հունիսի 12-ին կազմակերպել Երևան-Դամասկոս, հունիսի 13-ին` Դամասկոս-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

12 հունիսի 2000թ.

ՆԿ-591

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.06.2000
N ՆԿ-591
Կարգադրություն