041.0319.050600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2000 թվականի N 319
ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ համագործակցության շրջանակներում արդյունաբերության, տեխնոլոգիաների և էկոնոմիկայի կոմիտեի երկրորդ նիստը 2000 թվականի հունիսի 6-8-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ու առևտրի նախարարությանը` նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել հյուրերի (10 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) լուծել հյուրերի կեցության, սննդի հետ կապված հարցերը և սպասարկման համար տրամադրել փոխադրամիջոցներ.
բ) նիստի անցկացման համար ապահովել համապատասխան սրահ և համաժամանակյա թարգմանություն (անգլերեն-հայերեն):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 2385.5 հազ. (երկու միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: