Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Ն ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 դեկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունն (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Աստանայում` ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Արձանագրությունն ունի 3 Հավելված` Հավելված 1. «Պահանջներ իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկության կազմին և կառուցվածքին ներկայացվող», Հավելված 2. «Պահանջներ ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող», Հավելված 3. «Պահանջներ գույքի առանձին տեսակների և դրա սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկության կազմին և կառուցվածքին ներկայացվող»:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինն ինքնուրույն մշակի տեղեկության ձևավորման ու մշակման համար նախատեսված ծրագրային ապահովումը,

. երաշխավորել, որ ՀՀ իրավասու մարմինն ապահովի փոխանցվող տեղեկության պատշաճ պաշտպանությունը, որի հասանելիությունն ու տարածումը սահմանափակված են` Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան,

. ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը սահմանի և համաձայնեցնի Արձանագրության 1-ին հոդվածում նշված տեղեկությունը ներկայացնելու ձևաչափերը, ինչպես նաև կապի ուղիներով այն փոխանցելու կարգը` դրանք հաստատելով ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների Համակարգող խորհրդի նիստին` հետագայում տեղադրելով Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում,

. ապահովել, որ ՀՀ և Արձանագրության մասնակից պետությունների միջև տեղեկության փոխանակումը կատարվի ամեն տարի` հաշվետու տարվա արդյունքներով (սկսելով այն հաշվետու տարվա համար տեղեկության տրամադրումից, որում Արձանագրությունն ուժի մեջ է մտնում), ինչպես նաև նախորդ տարիների համար ավելի վաղ տրամադրված տեղեկության հստակեցման արդյունքներով` Արձանագրության հավելվածներով նախատեսված ժամկետներին համապատասխան,

. ապահովել, որ փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվի փոխանակման մասնակից ՀՀ իրավասու մարմնի կողմից` հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ,

. ապահովել, որ փոխանակման մասնակից ՀՀ իրավասու մարմնի կողմից փոխանակման մասնակից պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց և (կամ) հարկային ռեզիդենտներին փոխանակման մասնակից ՀՀ տարածքում վճարված եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվի հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ,

. ապահովել, որ փոխանակման մի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող` փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ տեղեկությունը տրամադրվի Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված ձևաչափով,

. ապահովել, որ տեղեկության փոխանակման ժամանակ ՀՀ իրավասու մարմինն օգտագործի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների այնպիսի տեսակների տեղեկատու, որոնց նկատմամբ իրավունքները գրանցված են փոխանակման մասնակից պետությունների քաղաքացիների անունով` Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված նկարագրությանը համապատասխան,

. ապահովել, որ ներկայացված տեղեկության մեջ հարցման հատկանիշի առկայության դեպքում փոխանակման մասնակից ՀՀ քաղաքացի հանդիսացող` փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ տեղեկությունը որպես պատասխան ուղարկվի այդ` փոխանակման այլ մասնակից պետության իրավասու մարմնին հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ, իսկ փոխանակման մասնակից ՀՀ քաղաքացի հանդիսացող` գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) հասցեն որոշելու անհնարինության դեպքում տեղեկացվի հասցեի վերաբերյալ տվյալների բացակայության մասին:

i

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

10 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1496

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 11 դեկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.12.2019
N ՍԴՈ-1496
Որոշում