ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1891-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը`
1. Ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 12-ի
N 1891-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ս. Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Խ. Գասպարյան - Կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ
Հ. Դավթյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետ
Ա. Մուրադյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական
վարչության պետի տեղակալ
Տ. Մնացականյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
ճարտարապետության և քաղաքաշինության վարչության
կարգավիճակ չունեցող շենքերի և շինությունների և
դրանցով ծանրաբեռնված հողամասերի ուսումնասիրման և
փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ:
(հավելվածը փոփ. 09.03.2021 թիվ 219-Ա որոշում)