Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0323.050600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2000 թվականի N 323

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Մերուժան Միքայելյանին (խմբի ղեկավար), Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության վարչության պետի տեղակալ Համլետ Լպուտյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Լևոն Հովսեփյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության երկրորդ քարտուղար Գրիգոր Բեգլարյանին 2000 թվականի հունիսի 10-18-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն` սեփականաշնորհման բնագավառում Լեհաստանի փորձն ուսումնասիրելու համար:

(1-ին կետը փոփ. 09.06.00 թիվ 340 որոշում)

i

2. Մ. Միքայելյանի և Հ. Լպուտյանի գործուղման հետ կապված օրապահիկը և ճանապարհածախսը, ինչպես նաև Մոսկվայում գտնվելու հետ կապված ծախսերը (2 գիշերավարձ և 2 օրապահիկ) վճարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Լ. Հովսեփյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, Գ. Բեգլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 09.06.00 թիվ 340 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության փորձագետների խմբի Լեհաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.06.2000
N 323
Որոշում