Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՐՎԱԾՔԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅՐՎԱԾՔԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 նոյեմբերի 2019 թվականի N 47-Ն

 

ԱՅՐՎԱԾՔԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Այրվածքային վնասվածքների առաջնային գնահատման և առաջին բուժօգնության պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

8 նոյեմբերի 2019 թ.

N 47-Ն հրամանի

 

ԱՅՐՎԱԾՔԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր դրույթներ

Այրվածքային վնասվածքները բոլոր վնասվածքների դասակարգման մեջ ամբողջ աշխարհում զբաղեցնում են 3-րդ տեղը ըստ հաճախականությամբ: Ըստ ԱՀԿ-ի այրվածքային վնասվածքները ժամանակակից աշխարհում սոցիալական և տնտեսական խնդիր է, հատկապես ծանր այրվածքներով պացիենտների բուժումը, որը կապված է հիվանդության բուժման ծախսատարության, երկարատևության, բարդությունների, բարձր մահացության և հաճախակի հաշմանդամության բերման հետ: Վերը նշված խնդիրները արդի են նաև Հայաստանում: Վերջին հինգ տարիների ընթացքում այրվածքային կենտրոն են դիմել ընդհանուր 4000 հոգի այրվածքային վնասվածքներով, որոնցից 2500-ը բուժումը ստացել են ստացիոնար պայմաններում (35% կազմել են մեծահասակներ, 65% երեխաներ):

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն Գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում գտնվող այրվածքներով պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Մեծահասակների և երեխաների այրվածքային վնասվածքներով

պացիենտի մոդել

 

.______________________________________________________.

|Մոդելի պարտադիր բաղադրիչ    |Բաղադրիչի նկարագրությունը|

|____________________________|_________________________|

|Նոզոլոգիական ձևը            |Այրվածքային վնասվածք     |

|____________________________|_________________________|

|Տարիքային կարգավիճակ        |Մեծահասակներ և  երեխաներ |

|____________________________|_________________________|

|Հիվանդության աստիճանը       |Ցանկացած                 |

|____________________________|_________________________|

|Հիվանդության փուլը          |Ցանկացած                 |

|____________________________|_________________________|

|Բարդությունները             |Անկախ բարդություններից   |

|____________________________|_________________________|

|Կոդը ըստ ՀՄԴ-10             |T31.0-T31.9, T32.0-T32.9 |

|____________________________|_________________________|

|Բուժօգնության ցուցաբերման   |Հիվանդանոցային և         |

|պայմանները                  |արտահիվանդանոցային       |

.______________________________________________________.

 

Հապավումներ

ԱԿ/Բ - այրվածքային կենտրոն/բաժին

մ.մ. - մարմնի մակերես

ՎՇԱ - վերին շնչուղիների այրվածք

ՇԱ - շնչուղիների այրվածք

ԱԸՄ - այրվածքի ընդհանուր մակերես

ԱՇ - այրվածքային շոկ

ԱՀ - այրվածքային հիվանդություն

ԳՈՒՎ - գանգուղեղային վնասվածք

ՀՓՇ - հակափայտացման շիճուկ

ԱՀԿ - Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն

ՀՇ - համակարգչային շերտագրություն

 

1. Այրվածքների կլինիկական պատկեր և ախտորոշում

 

Աղյուսակ 2

 

Կլինիկական պատկեր և ախտորոշում ըստ խորության

 

._____________________________________________________________________.

|Այրվածքների|    Գանգատներ, Վերքերի արտաքին տեսք                      |

|աստիճան    |                                                         |

|___________|_________________________________________________________|

|Io         |Սուր այրող ցավ, վերնամաշկը հիպերեմիկ, ամբողջականությունը |

|           |պահպանված                                                |

|___________|_________________________________________________________|

|IIo        |Սուր ցավ, վերնամաշկը հիպերեմիկ, պատված տարբեր տրամաչափերի|

|           |բշտերով, բշտերի պարունակությունը թափանցիկ, հնարավոր է    |

|           |վերնամաշկի բացակայություն, բուն դերման վարդագույն,       |

|           |ցավային զգացողությունը արտահայտված                       |

|___________|_________________________________________________________|

|IIIAo      |Ցավ, տարբեր տրամաչափերի բշտեր, բշտերի պարունակությունը   |

|           |դոնդողանման, բուն մաշկը գունատ, ցավային զգացողությունը   |

|           |բթացած, փոքր-ինչ այտուցված                               |

|___________|_________________________________________________________|

|IIIBo      |Նվազ ցավազգացողություն, վերնամաշկի բացակայություն կամ    |

|           |կնճռոտում, բուն մաշկը մուգ վարդագույն կամ                |

|           |սպիտամոխրագույն, ցավային զգացողության բացակայություն     |

|___________|_________________________________________________________|

|IVo        |Ցավի զգացողության բացակայություն, վերնամաշկը և  բուն     |

|           |մաշկը մուգ շագանակագույն կամ սպիտակ (խոզի կաշվի ախտանիշ),|

|           |թրոմբոզված անոթային պատկեր, սեղմման ախտանիշով            |

._____________________________________________________________________.

 

Հ.Գ. - քիմիական և էլեկտրաայրվածքների դեպքում խորությունը գնահատվում է քառաստիճանի` Io, IIo, IIIo, IVo

 

Կլինիկական պատկեր և ախտորոշում ըստ մակերեսի

 

Այրվածքային մակերեսների հաշվարկները կատարվում են մեծահասակների մոտ ըստ (A.Wallace 1951)`

* Ինների օրենք - մարմնի առանձին մասերի մակերեսները տոկոսային արտահայտմամբ իրենցից կազմում են 9-ը թվի բազմապատիկ, բացի սեռական օրգաններից, որը կազմում է 1%մ.մ.

Գլուխ, պարանոց = 9%

Իրանի առաջային և հետին մակերեսներ 18-ական %

Վերին վերջույթը 9%

Ստորին վերջույթ 18%

Մարմնի ընդհանուր մակերեսը հավասար է 100%

* Ափի օրենք

Ամեն անհատի ափի մակերեսը կազմում է նրա մարմնի մակերեսի 1%-ը (J. Yrazer, 1997)

 

Աղյուսակ 3

 

Երեխաների մարմնի մակերեսի հաշվարկումը ըստ Լաունդ-Բրոուդերի

 

.___________________________________________________________.

|Մարմնի մասեր           |Լաունդ-Բրոուդերի աղյուսակ    | «9» |

|                       |_____________________________|_____|

|                       |<1  | 1-4 | 5-9 | 10-14|  15 | 15> |

|_______________________|____|_____|_____|______|_____|_____|

|Գլուխ                  |20  |  17 |  13 |  10  |  8  |  9  |

|_______________________|____|_____|_____|______|_____|     |

|Պարանոց                |2   |  2  |  2  |   2  |  2  |     |

|_______________________|____|_____|_____|______|_____|_____|

|Կրծքավանդակ            |10  |  10 |  10 |   10 |  10 |  18 |

|_______________________|____|_____|_____|______|_____|     |

|Որովայն                |8   |  8  |  8  |   8  |  8  |     |

|_______________________|____|_____|_____|______|_____|_____|

|Մեջք                   |11  |  11 |  11 |   11 |  11 |  18 |

|_______________________|____|_____|_____|______|_____|     |

|Նստատեղեր (2)          |5   |  5  |  5  |   5  |  5  |     |

|_______________________|____|_____|_____|______|_____|_____|

|Սեռ. օրգաններ          |1   |  1  |  1  |   1  |  1  |  1  |

|_______________________|____|_____|_____|______|_____|_____|

|Բազուկներ (2)          |8   |  8  |  8  |   8  |  8  |  9  |

|_______________________|____|_____|_____|______|_____|     |

|Նախաբազուկներ (2)      |5   |  5  |  5  |   5  |  5  |     |

|_______________________|____|_____|_____|______|_____|     |

|Ձեռքեր (2)             |5   |  5  |  5  |   5  |  5  |     |

|_______________________|____|_____|_____|______|_____|_____|

|Ազդրեր (2)             |11  |  13 |  16 |   18 |  19 |  18 |

|_______________________|____|_____|_____|______|_____|     |

|Սրունքներ (2)          |9   |  10 |  11 |   12 |  13 |     |

|_______________________|____|_____|_____|______|_____|     |

|Ոտնաթաթեր (2)          |5   |  5  |  5  |   5  |  5  |     |

.___________________________________________________________.

 

1.1 Ախտորոշման հիմքում ընկած են` վնասվածքի պատմության հավաքագրումը, արտաքին զննումը և անհրաժեշտության դեպքում գործիքային հետազոտությունների անցկացումը:

1.2 Վնասվածքի պատմությունը հավաքագրելիս հարկավոր է հաշվի առնել ռիսկի գործոնների առկայությունը (տարիքը, վնասվածքի վաղեմությունը, ստերոիդների երկարատև կիրառումը, ուղեկցող հիվանդությունների առկայություն, հակաբիոտիկների կիրառումը) և պացիենտի ֆիզիկական ակտիվության տեսակը:

1.3 Գործիքային հետազոտությունների ընտրությունը պայմանավորված է անհատական դեպքի բնութագրերով և վարող, խորհրդատու (նյարդաբան, նեյրովիրաբույժ, սրտաբան, ակնաբույժ, ՔԿԱ բժիշկ) մասնագետների կամ պացիենտի նախապատվություններով: Կարելի է օգտագործել ռենտգեն, ԷՍԳ, գերձայնային հետազոտություն և համակարգչային շերտագրություն:

Այրվածքային պացիենտների պարագայում պատշաճ առաջնային ֆիզիկական զննումը 90% ախտորոշման արդյունավետություն ունի:

Նախնական ախտորոշման մոդել - պետք է նշվի այրվածք առաջացնող գործոնը, տեղակայումը, խորությունը, մակերեսը, ինհալացիոն վնասվածքի առկայությունը, օրինակ` ջերմային այրվածք բոցով II-III0 դեմքի, պարանոցի, վերին վերջույթների, կրծքավանդակի շրջաններում մոտ.= 22% մ.մ., ՎՇԱ մոտ.= 5% մ.մ., ԱԸՄ մոտ.= 27% մ.մ., այրվածքային շոկ ծանր աստիճանի:

 

2. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

2.1 Նախահիվանդանոցային առաջին օգնություն

2.1.1 հեռացնել այրվածք առաջացնող գործոնը

2.1.2. այրվածքային մակերեսնշի սառեցում հոսող սառը ջրով 1-3 րոպե

2.1.3 հնարավորինս մաքրել վերքը այրված կտորներից, բեկորներից

2.1.4. վերքային մակերեսների մեկուսացում արտաքին միջավայրից, ձեռքի տակ եղած մաքուր գործվածքով

2.1.5. Հնարավոր այլ վնասվածքների առկայության կասկածի դեպքում (կոտրվածքներ, ԳՈՒՎ) իրականացնել անշարժացում ձեռքի տակ եղած միջոցներով

2.1.6. շտապ օգնության մեքենայով կամ այլ փոխադրամիջոցով տեղափոխել մոտակա ստացիոնար

2.2. Առաջին բուժ օգնություն շտապ օգնության բուժ անձնակազմի կողմից

2.2.1. ցավազրկում

2.2.2. վերջույթների անշարժացում բեկակալներով

2.2.3 վերքի նախնական մշակում և վիրակապում

2.2.4. պերիֆերիկ երակների կաթետերիզացիա, ինֆուզիոն թերապիայի ապահովում

2.2.5. անհրաժեշտության դեպքում թթվածնի ինհալացիա

2.3 Առաջին բժշկական օգնություն ոչ նեղ մասնագիտացված ստացիոնարներում

Այն իրականացվում է վիրաբույժի կամ վնասվածքաբանի, ինտենսիվ թերապիայի մասնագետների կողմից

2.3.1. ցավազրկում

2.3.2. վերջույթների անշարժացում բեկակալներով

2.3.3 վերքի նախնական մշակում և վիրակապում

2.3.4. պերիֆերիկ երակների կաթեթերիզացիա, ինֆուզիոն թերապիայի ապահովում

2.3.5. անհրաժեշտության դեպքում թթվածնի ինհալացիա

2.3.6. նախնական ախտորոշում, պացիենտի ընդհանուր վիճակի գնահատում

2.3.7. անհրաժեշտության դեպքում կենտրոնական երակի կաթեթերիզացիա, միզապարկի կաթեթերիզացիա, շնչափողի ինտուբացիա

2.3.8. փայտացման պրոֆիլակտիկա

2.3.9. պացիենտի տեղափոխում մասնագիտացված կենտրոն

2.4 Մասնագիտացված բժշկական օգնություն

Այն ցուցաբերվում է մասնագիտացված կենտրոններում/բաժիններում

3. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ

 

Աղյուսակ 4

 

3.1 Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ

(հիմնական ցանկ)

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ     |Կատար-|

|գիր   |             |դրման  |քանակ|             |             |ման   |

|      |             |հաճախա-|     |             |             |ժամ-  |

|      |             |կանու- |     |             |             |կետներ|

|      |             |թյուն  |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Այրվածքաբան  |   1   |  2  |Այրվածքային  |Այրվածքաբան  |1-5 օր|

|      |             |       |     |կենտրոն/բաժին|             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ինտենսիվ     |   1   |  1  |Այրվածքային  |Ինտենսիվ     |1 օր  |

|      |թերապիայի    |       |     |կենտրոն/բաժին|թերապիայի    |      |

|      |մասնագետ     |       |     |             |մասնագետ     |      |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 5

 

3.2 Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ

(լրացուցիչ ցանկ)

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ     |Կատար-|

|գիր   |             |դրման  |քանակ|             |             |ման   |

|      |             |հաճախա-|     |             |             |ժամ-  |

|      |             |կանու- |     |             |             |կետներ|

|      |             |թյուն  |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ռենտգեն      |0.25   |  1  |Ախտորոշիչ    |Բժիշկ-ճառա-  |1-2   |

|      |քննություն   |       |     |բաժանմունք   |գայթաբան/    |օրերը |

|      |             |       |     |             |տեխնիկ       |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |ԷՍԳ          |0.25   |  1  |Ախտորոշիչ    |Սրտաբան/     |      |

|      |             |       |     |բաժանմունք   |բուժքույր    |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Որովայնի ՈՒՁՀ|0.25   |  1  |Ախտորոշիչ    |Բժիշկ -      |      |

|      |             |       |     |բաժանմունք   |ճառագայթաբան |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |նյարդավիրա-  |0,25   |  1  |Այրվածքային  |նյարդավիրա-  |1-2   |

|      |բույժ        |       |     |կենտրոն/բաժին|բույժ        |օրերը |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |ակնաբույժ    |0,25   |  1  |Այրվածքային  |ակնաբույժ    |1-2   |

|      |             |       |     |կենտրոն/բաժին|             |օրերը |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |սրտաբան      |0,25   |  1  |Այրվածքային  |սրտաբան      |1-2   |

|      |             |       |     |կենտրոն/բաժին|             |օրերը |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |ՔԿԱ          |0,25   |  1  |Այրվածքային  |ՔԿԱ          |1-2   |

|      |             |       |     |կենտրոն/բաժին|             |օրերը |

._____________________________________________________________________.

 

Գործիքային հետազոտությունները իրականացվում են մեծահասակ պացիենտների մոտ, միայն անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև երեխաների մոտ:

 

4. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

 

Աղյուսակ 6

 

4.1. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ

(հիմնական ցանկ)

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ      |ԱԹՔԴ   | ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |Կատար|

|         |       |          |նակ- |       |       |            |ման  |

|         |       |          |ման  |       |       |            |ժամ- |

|         |       |          |հաճա-|       |       |            |կետ  |

|         |       |          |խակա-|       |       |            |ներ  |

|         |       |          |նու  |       |       |            |     |

|         |       |          |թյուն|       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ցավազրկող|N02BE01|Պարացետա- |1    |1.5 գ  |6.0 գ  |Ինտենսիվ    |1 օր |

|ոչ թմրե- |       |մոլ       |     |       |       |թերապիայի   |     |

|ցուցիչ   |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ցավազրկող|N02BB02|Մետամիզոլ |1    |1.0 գ  |3.0 գ  |Ինտենսիվ    |1 օր |

|ոչ թմրե- |       |          |     |       |       |թերապիայի   |     |

|ցուցիչ   |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ոչ       |M01AB05|Դիկլոֆենակ|1    |75.0 մգ|150.0մգ|Ինտենսիվ    |1 օր |

|սթերոիդ  |       |          |     |       |       |թերապիայի   |     |

|հակաբոր- |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|բոքային  |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ոչ       |M01AB15|Կետորոլակ |1    |30.0 մգ|60.0 մգ|Ինտենսիվ    |1 օր |

|սթերոիդ  |       |Միդոկալմ  |     |50.0 մգ|50.0 մգ|թերապիայի   |     |

|հակաբոր- |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|բոքային  |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|միջոց    |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ցավազրկող|N02AA51|Օմնոպոն   |     |20 մգ/ |       |Ինտենսիվ    |1 օր |

|թմրեցու- |       |          |     |1մլ    |       |թերապիայի   |     |

|ցիչ      |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ցավազրկող|N02AX  |Պրոմեդոլ  |     |20 մգ/ |       |Ինտենսիվ    |1 օր |

|թմրեցու- |       |          |     |1մլ    |       |թերապիայի   |     |

|ցիչ      |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Սեդատիվ  |N05BA01|Դիազեպամ  |     |10 մգ/ |       |Ինտենսիվ    |1 օր |

|դեղամի-  |       |          |     |2 մլ   |       |թերապիայի   |     |

|ջոցներ   |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|         |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|փայտացման|J06AA02|Փայտացման |     |2 դոզա/|       |Այրվածքաբան/|1 օր |

|պրոֆիլակ-|       |անատոքսին |     |1մլ    |       |բուժքույր   |     |

|տիկա     |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|փայտացման|J06AA02|ՀՓՇ       |     |       |       |Այրվածքաբան/|1 օր |

|պրոֆիլակ-|       |          |     |       |       |բուժքույր   |     |

|տիկա     |       |          |     |       |       |            |     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 7

 

4.2. Պահանջներ վերքային մակերեսի մշակման և բուժման նկատմամբ

(լրացուցիչ ցանկ)

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ      |ԱԹՔ    | ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |Կատար|

|         |       |          |նակ- |       |       |            |ման  |

|         |       |          |ման  |       |       |            |ժամ- |

|         |       |          |հաճա-|       |       |            |կետ  |

|         |       |          |խակա-|       |       |            |ներ  |

|         |       |          |նու  |       |       |            |     |

|         |       |          |թյուն|       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Հակասեպ- |D08AF01|ֆուրա-    |Վիրա-|0,0002%|       |Այրվածքաբան/|1 օր |

|տիկ      |       |ցիլլին    |կապու|       |       |բուժքույր   |     |

|լուծույթ |       |          |թյան |       |       |            |     |

|         |       |          |ընթաց|       |       |            |     |

|         |       |          |քում |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Հակասեպ- |D08AF01|ֆուրա-    |Վիրա-|0.3%   |       |Այրվածքաբան/|1 օր |

|տիկ քսուք|       |ցիլլին    |կապու|       |       |բուժքույր   |     |

|         |       |          |թյան |       |       |            |     |

|         |       |          |ընթաց|       |       |            |     |

|         |       |          |քում |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Հակաբակ- |D06BA02|Արգոսուլ- |Վիրա-|2%     |       |Այրվածքաբան/|1 օր |

|տերիալ   |       |ֆան       |կապու|       |       |բուժքույր   |     |

|քսուք    |       |          |թյան |       |       |            |     |

|         |       |          |ընթաց|       |       |            |     |

|         |       |          |քում |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Հակաբակ- |D08AC52|Բեպանտեն  |Վիրա-|10%    |       |Այրվածքաբան/|1 օր |

|տերիալ   |       |          |կապու|       |       |բուժքույր   |     |

|քսուկ/   |       |          |թյան |       |       |            |     |

|աերոզոլ  |       |          |ընթաց|       |       |            |     |

|         |       |          |քում |       |       |            |     |

._____________________________________________________________________.

 

5. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել այրվածքների համալիր բուժման խնդիրները ներառյալ վիրահատական և պահպանողական մոտեցումների առավելությունները և թերությունները, ինչպես նաև հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 1 ժամվա ընթացքում:

6. Ըստ բժշկի(ների) որոշման և պացիենտի համաձայնության հետագա բուժման իրականացումը

1) Ամբուլատոր

2) Ստացիոնար

ա) այրվածքային բաժին

բ) վերակենդանացման բաժին

գ) այլ բաժիններ

 

Գործելակարգի մշակման հենքը

 

Սույն Գործելակարգը մշակվել է Հայաստանի այրվածքաբանների կողմից հետևյալ արդի գրականական աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա`

BURNS IN CHILDREN PEDIADTRIC BURN MANAGMENT, HUGO F. CARVAJAL, M.D., DONALD H. PARKS M.D. 2013

http://www.aci.health.nsw.gov.au/networks/burn-injury

www.euroburn.orghttp

www.elsevier.com/locate/burns

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.11.2019
N 47-Ն
Հրաման