Սեղմել Esc փակելու համար:
ԱԾԽԱԾՆԻ ՄՈՆՕՔՍԻԴՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՄԵԾԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱԾԽԱԾՆԻ ՄՈՆՕՔՍԻԴՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 նոյեմբերի 2019 թվականի N 51-Ն

 

ԱԾԽԱԾՆԻ ՄՈՆՕՔՍԻԴՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Ածխածնի մոնօքսիդով թունավորված մեծահասակ պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

8 նոյեմբերի 2019 թ.

N 51-Ն հրամանի

 

ԱԾԽԱԾՆԻ ՄՈՆՕՔՍԻԴՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (CO)` անհոտ, անհամ և անգույն գազ է, որը ներշնչման պարագայում կարող է հանգեցնել առողջության կտրուկ վատթարացման և նույնիսկ մահվան: CO-ով թունավորումը ԱՄՆ-ում էկզոգեն թունավորումներից առաջացած մահերի առաջատարն է: Գտնում են, որ այս ախտաբանության իրական տարածվածությունը թերագնահատվում է, քանզի շատ տուժածներ չեն դիմում բուժօգնության սուր շրջանում: Թունավորման առաջացման ռիսկի գործոնների օրինակներն են` ալկոհոլի չարաշահումը, ինքնաշեն վառարանների կիրառումը, փակ տարածությունների ոչ պատշաճ օդափոխությունը, ծխախոտամոլությունը, մանկական և տարեց հասակային խմբերը, այրման ծխի ներշնչումը, հեմոլիտիկ սակավարյունությունը և այլ:

CO-ն առաջանում է ածխածին պարունակող նյութերի` փայտի, յուղերի, գազերի այրման հետևանքով: Այն արդյունավետ կերպով դուրս է մղում թթվածնին հեմոգլոբինի կապող կետերից և առաջացնում հյուսվածքային հիպօքսիա, որը հետևանք է ինչպես արյան թթվածնային պարունակության նվազման այնպես էլ օքսիհեմոգլոբինի դիսոցացման կորի դեպի ձախ թեքման: CO-ն խանգարում է նաև թթվածնի ծայրամասային սպառումը ինակտիվացնելով ցիտոքրոմօքսիդազ ֆերմենտին: CO-ով թունավորման ժամանակ ախտահարվում են սիրտանոթային, շնչառական, նյարդային և մկանային համակարգերը: Հղիների շրջանում հյուսվածքային հիպօքսիան կարող է առաջացնել լուրջ խանգարումներ պտղի մոտ: Քանի որ CO-ն ունի համեմատաբար ավելի արտահայտված խնամակալություն և երկար կիսակյանք պտղի հեմոգլոբինի հետ կապվելու պարագայում, ապա մոր վրա ազդեցությունը կարող է լինել ոչ նշանակալի, մինչդեռ պտուղը լինի խիստ տուժած: Հարկ է հիշել, որ CՕ-ի կիսակյանքը սենյակային օդ շնչելիս կազմում է 320 րոպե, 100% թթվածին շնչելիս` 74 րոպե և 30 րոպե` հիպերբարիկ 100% թթվածնի պայմաններում:

Հաշվի առնելով շմոլ գազով թունավորման տարածվածությունը, կյանքի և առողջության համար վտանգները և թիրախային բուժական քայլերի ծայրահեղ կարևորությունը Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը որոշեց մշակել սույն գործելակարգը:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված հիմնարկներում շմոլ գազով թունավորված մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Ածխածնի մոնօքսիդով թունավորված պացիենտի մոդել

 

._____________________________________________________________________.

|Մոդելի պարտադիր բաղադրիչ    |Բաղադրիչի նկարագրությունը               |

|____________________________|________________________________________|

|Նոզոլոգիական ձևը            |Ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազի) թունավոր  |

|                            |ազդեցություն                            |

|____________________________|________________________________________|

|Տարիքային կարգավիճակ        |Մեծահասակներ                            |

|____________________________|________________________________________|

|Հիվանդության աստիճանը       |Ցանկացած                                |

|____________________________|________________________________________|

|Հիվանդության փուլը          |Ցանկացած                                |

|Բարդությունները             |Անկախ բարդություններից                  |

|Կոդը ըստ ՀՄԴ-10             |                                        |

|____________________________|________________________________________|

|Բուժօգնության ցուցաբերման   |Հիվանդանոցային և  արտահիվանդանոցային    |

|պայմանները                  |                                        |

._____________________________________________________________________.

 

Հապավումներ

ԶՃ` զարկերակային ճնշում

ԿՆՀ` կենտրոնական նյարդային համակարգ

CO` ածխածնի մոնօքսիդ կամ շմոլ գազ

COHgb` կարբօքսիհեմոգլոբին

PaO2` թթվածնի պարցիալ ճնշում

 

1. Ախտորոշում

1.1 Պատմություն և գանգատներ

1.1.1 գլխացավեր (առկա են ավելի քան 84% դեպքերում)

1.1.2 գլխապտույտ, սրտխառնոց, փսխում

1.1.3 ընդհանուր թուլություն

1.1.4 շփոթվածություն կամ արգելակում

1.1.5 ցավ/սեղմոցի զգացում կրծքավանդակում

1.1.6 ցնցումներ

1.1.7 շնչահեղձություն

1.1.8 գիտակցության կորուստ

1.1.9 տեսողության խանգարումներ

1.2 Կլինիկական զննման տվյալներ

1.2.1 մաշկի և տեսանելի լորձաթաղանթների կարմրավուն գունավորում` < 1% դեպքերում

1.2.2 ցիանոզ

1.2.3 շնչառության ընկճում կամ հաճախաշնչություն

1.2.4 տեսողական դաշտերի դեֆեկտ, տեսողական նյարդի պտկիկի այտուց կամ նիստագմ

1.2.5 կենտրոնական նյարդային համակարգի ընկճում, ատաքսիա, ցնցումներ

1.2.6 հաճախասրտություն, հիպոտենզիա, սրտի ռիթմի խանգարումներ ընդհուպ մինչև սրտի կանգ

1.3 Լաբորատոր-գործիքային քննություններ

1.3.1 COHgb որոշում` որոշ ժամանակակից պուլսօքսիմետրեր ունեն այս ֆունկցիան, սակայն COHgb արժեքը կարող է լինել նորմայի սահմաններում, եթե տուժածը մինչ այդ բավականաչափ երկար շնչել է սենյակային օդով կամ թթվածնով

1.3.2 Չծխողների համար COHgb մակարդակը` 2%, իսկ ծխողների համար` > 9% հաստատում է շմոլ գազով թունավորումը

1.3.3 Արյան գազերի քննություն` հաճախակի առկա է մետաբոլիկ ացիդոզ լայն անիոնային ճեղքով` >16: ՈՒշադրություն, թթվածնի պարցիալ ճնշումը (PaO2) կարող է լինել նորմալ, քանզի CO-ն չի ազդում արյան մեջ լուծված թթվածնի վրա

1.3.4 Արյան ընդհանուր և բիոքիմիական քննություն` հեմոգլոբին/հեմատոկրիտ, գլյուկոզ, բիլիռուբին, կրեատինին, լյարդային թեստեր, տրոպոնին (>=65տ անձանց, սակավարյունությամբ կամ սրտային ռիսկի գործոնների առկայության դեպքում)

1.3.5 Հղիության թեստ` վերարտադրողական տարիքի բոլոր կանանց շրջանում

1.3.6 ԷՍԳ` բոլոր դեպքերում

1.3.7 Նյարդաբանական լուրջ ախտանշաններով պացիենտների շրջանում` գլխուղեղի համակարգչային շերտագրություն կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն

1.4 Տարբերակիչ ախտորոշում

1.4.1 Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ

1.4.2 Գանգուղեղային վնասվածք

1.4.3 ԿՆՀ վարակներ

1.4.4 Հոգեբուժական խանգարումներ

1.4.5 Նյութափոխանակության խանգարումներ` հիպոգլիկեմիա

1.4.6 Էկզոգեն թունավորումներ այլ նյութերով

1.4.7 Կրծքավանդակի ցավերով կամ իշեմիկ բնույթի գանգատներով երիտասարդ պացիենտների շրջանում հարկավոր է բացառել CO թունավորումը

1.4.8 Հարկավոր է քննարկել CO թունավորումը վերին շնչուղիների սուր վարակների նշաններով և աֆեբրիլ պացիենտների շրջանում, հատկապես ձմեռային սեզոններին

1.4.9 Հաշվի առնել միաժամանակ առաջացած տուժածների խմբերը (կլաստերները)

 

2. Բուժում

2.1 Նախահոսպիտալային փուլ

2.1.1 Շտապ տեղափոխում հնարավոր թունավորման օջախից

2.1.2 Վերին շնչուղիների անցանելիության ապահովում` ստորին ծնոտի հնարք, Գվեդելի օդատար խողովակ, կոկորդային դիմակ կամ համապատասխան անձնակազմի և հմտությունների պարագայում, շնչափողի ինտուբացիա

2.1.3 Թթվածնային թերապիա

2.1.4 Շտապ տեղափոխում մոտակա բազմապրոֆիլային բուժհաստատություն, որտեղ առկա է ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ԻԹԲ)

2.2 Ներհիվանդանոցային փուլ

2.2.1 Հետևյալ պացիենտներին կարելի է վարել բուժհաստատության ընդունարանում կամ ոչ ԻԹԲ-ում

2.2.1.1 Թեթև աստիճանի թունավորում (կարճաժամկետ ազդեցություն, պահպանված գիտակցություն, արագ դուրս բերում հավանական օջախից) և ուղեկցող լուրջ սոմատիկ ախտաբանությունների կամ հղիության բացակայություն

2.2.1.2 Վիճակի զգալի բարելավում սկզբնական թթվածնային թերապիայի ֆոնին

2.2.2 Բոլոր այլ դեպքերում պացիենտները ենթակա են Հոսպիտալիզացիայի ԻԹԲ կամ այլ շարունակական վերահսկում ապահովող բաժանմունք

2.2.3 Հիմնական բուժումն է` 100% թթվածնի ինհալացիան փակ դիմային դիմակով (nonrebreathing reservoir facemask) կամ արհեստական օդափոխության սարքի միջոցով: Բուժման թիրախն է COHgb մակարդակի նորմալացումը` <3%

2.2.4 Հիպերբարիկ օգսիգենացիայի առավելությունները բուժման ելքերի բարելավման առումներով ներկայումս հստակ ապացուցված չեն

2.2.5 Նվազագույն մոնիթորինգը ԻԹԲ-ում պետք է ներառի`

2.2.5.1 սրտի ռիթմ և սրտի կծկումների հաճախականություն

2.2.5.2 զարկերակային ճնշում

2.2.5.3 պուլսօքսիմետրիա

2.2.5.4 նյարդաբանական վիճակ

2.2.5.5 դիուրեզ

2.2.5.6 արյան գազեր (>=2/օրը)

2.2.5.7 COHgb մակարդակ

2.3 Ախտանշանային թերապիա` պայքար շոկի, շնչառական անբավարարության, նյութափոխանակության խանգարումների, գլխուղեղի այտուցի դեմ

2.4 Նեղ մասնագետների խորհրդատվություններ ըստ ցուցումների

 

3. Կանխատեսում և հետագա վերահսկում

3.1 Տուժածների ճնշող մեծամասնությունը դուրս է գրվում լիարժեք վերականգնումով

3.2 Որոշ տուժածների շրջանում պահպանվում են անցողիկ կամ կայուն նյարդաբանական և/կամ հոգեբանական շեղումներ

3.3 Սրտամկանի սուր վնասումը բավականաչափ տարածված է շմոլ գազով թունավորումների ժամանակ և ազդում է բուժման վերջնական ելքերի վրա

3.4 Անբարենպաստ ելքերի կանխատեսող նշաններից են` արհեստական օդափոխություն պահանջող շնչառական անբավարարությունը, ծանր մետաբոլիկ ացիդոզը կամ շոկը ընդունվելիս, սուր լյարդային կամ երիկամային անբավարարության զարգացումը

3.5 Բոլոր շմոլ գազով թունավորված պացիենտները պետք է դինամիկ վերահսկվեն բուժհաստատությունից դուրս գրվելուց 1-2 ամիս անց

 

4. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

4.1 Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ (հիմնական ցանկ)

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ     |Կատար-|

|գիր   |             |դրման  |քանակ|             |             |ման   |

|      |             |հաճախա-|     |             |             |ժամ-  |

|      |             |կանու- |     |             |             |կետներ|

|      |             |թյուն  |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Արյան        |   1   |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2   |

|      |ընդհանուր    |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |օր    |

|      |քննություն   |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |լեյկոֆորմու- |       |     |             |բուժքույր/   |      |

|      |լայով        |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Արյան մեջ    |   1   |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2   |

|      |գլյուկոզայի  |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |օր    |

|      |մակարդակի    |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |որոշում      |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Արյան մեջ    |   1   |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2   |

|      |կրեատինի     |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |օր    |

|      |մակարդակի    |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |որոշում      |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Արյան մեջ    |   1   |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2   |

|      |տրոպոնինի    |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |օր    |

|      |մակարդակի    |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |որոշում      |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Արյան մեջ    |   1   |  2  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2   |

|      |կարբօքսիհեմո-|       |     |ախտորոշման   |ախտորոշման   |օր    |

|      |գլոբինի      |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |մակարդակի    |       |     |             |բուժքույր/   |      |

|      |որոշում      |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Էլեկտրասրտագ-|   1   |  1  |Ինտենսիվ     |ԻԹԲ-ի        |1-2   |

|      |րություն     |       |     |թերապիայի    |բուժքույր    |օր    |

|      |             |       |     |բաժանմունք   |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Զարկերակային |   1   |  16 |Ինտենսիվ     |ԻԹԲ-ի        |1-2   |

|      |ճնշման չափում|       |     |թերապիայի    |բուժքույր    |օր    |

|      |             |       |     |բաժանմունք   |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ջերմաչափում  |   1   |  16 |Ինտենսիվ     |ԻԹԲ-ի        |1-2   |

|      |             |       |     |թերապիայի    |բուժքույր    |օր    |

|      |             |       |     |բաժանմունք   |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Սրտի         |   1   |  16 |Ինտենսիվ     |ԻԹԲ-ի        |1-2   |

|      |կծկումների   |       |     |թերապիայի    |բուժքույր    |օր    |

|      |հաճախականու- |       |     |բաժանմունք   |             |      |

|      |թյան չափում  |       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Պուլսօքսի-   |   1   | 48  |Ինտենսիվ     |ԻԹԲ-ի        |1-2   |

|      |մետրիա       |       |     |թերապիայի    |բուժքույր    |օր    |

|      |             |       |     |բաժանմունք   |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ծայրամասային |   1   |  1  |Ինտենսիվ     |ԻԹԲ-ի        |1-3   |

|      |երակային     |       |     |թերապիայի    |բուժքույր    |օր    |

|      |կաթետրի      |       |     |բաժանմունք   |             |      |

|      |տեղադրում    |       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ինտենսիվ     |   1   |  2  |Ինտենսիվ     |Անեսթեզիոլոգ-|1-2   |

|      |թերապևտի     |       |     |թերապիայի    |ռեանիմատոլոգ |օր    |

|      |խորհրդատվու- |       |     |բաժանմունք   |             |      |

|      |թյուն        |       |     |             |             |      |

._____________________________________________________________________.

 

4.2 Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ (լրացուցիչ ցանկ)

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|Ծածկա-| Անվանում    |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ     |Կատար-|

|գիր   |             |դրման  |քանակ|             |             |ման   |

|      |             |հաճախա-|     |             |             |ժամ-  |

|      |             |կանու- |     |             |             |կետներ|

|      |             |թյուն  |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Մեզի         |  0.5  |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2 օր|

|      |ընդհանուր    |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |քննություն   |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |             |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |ԱՍՏ/ԱԼՏ      |  0.5  |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-3 օր|

|      |             |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |             |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |             |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ակտիվացված   |  0.5  |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2 օր|

|      |մասնակի թրոմ-|       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |բապլաստինի   |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |ժամանակի     |       |     |             |բուժքույր/   |      |

|      |որոշում      |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Արյան մեջ    |  0.5  |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2 օր|

|      |ֆիբրինոգենի  |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |մակարդակի    |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |որոշում      |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Պրոտրոմբի-   |  0.5  |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2 օր|

|      |նային        |       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |ժամանակի     |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |որոշում      |       |     |             |բուժքույր/   |      |

|      |             |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Միջազգային   |  0.5  |  1  |Լաբորատոր    |Լաբորատոր    |1-2 օր|

|      |բնականոնացված|       |     |ախտորոշման   |ախտորոշման   |      |

|      |հարաբերակ-   |       |     |ծառայություն |ծառայության  |      |

|      |ցության      |       |     |             |բուժքույր/   |      |

|      |որոշում      |       |     |             |բժիշկ        |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Շնչափողի     |  0.25 |  1  |Անզգայացման  |Անեսթեզիոլոգ-|1-2   |

|      |ինտուբացիա   |       |     |բաժանմունք   |ռեանիմատոլոգ |օրերը |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Շնչափողի     |  0.25 |  1  |Անզգայացման  |Անեսթեզիոլոգ-|1-2   |

|      |սանացիա      |       |     |բաժանմունք   |ռեանիմատոլոգ |օրերը |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Թոքերի       |  0.25 |  1  |Անզգայացման  |Անեսթեզիոլոգ-|1-2   |

|      |արհեստական   |       |     |բաժանմունք   |ռեանիմատոլոգ |օրերը |

|      |օդափոխություն|       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Միզապարկի    |  0.5  |  1  |Անզգայացման  |Անեսթեզիոլոգ-|1-2   |

|      |կաթետրավորում|       |     |բաժանմունք   |ռեանիմատոլոգ |օրերը |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Նեղ մասնագետի|  0.5  |  2  |Այլ          |Ցանկացած նեղ |1-2   |

|      |խորհրդատվու- |       |     |բաժանմունքներ|մասնագետ     |օրերը |

|      |թյուն        |       |     |             |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Կրծքավանդակի |  0.5  |  1  |Ճառագայթաբա- |Բժիշկ-       |1-3   |

|      |ռենտգեն      |       |     |նական        |ճառագայթաբան/|օրերը |

|      |քննություն   |       |     |ախտորոշման   |տեխնիկ       |      |

|      |             |       |     |ծառայություն |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Որովայնի և   |  0.25 |  1  |Ճառագայթաբա- |Բժիշկ-       |1-3   |

|      |փոքր կոնքի   |       |     |նական        |ճառագայթաբան/|օրերը |

|      |ԳՁՀ          |       |     |ախտորոշման   |տեխնիկ       |      |

|      |             |       |     |ծառայություն |             |      |

|______|_____________|_______|_____|_____________|_____________|______|

|      |Ոլտրաձայնային|  0.1  |  1  |Ճառագայթաբա- |Բժիշկ-       |1-2   |

|      |Էխոսրտագրու- |       |     |նական        |ճառագայթաբան/|օրերը |

|      |թյուն        |       |     |ախտորոշման   |տեխնիկ       |      |

|      |             |       |     |ծառայություն |             |      |

._____________________________________________________________________.

 

5. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

5.1. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (հիմնական ցանկ)

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ      |ԱԹՔԴ   | ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |Կատար|

|         |       |          |նակ- |       |       |            |ման  |

|         |       |          |ման  |       |       |            |ժամ- |

|         |       |          |հաճա-|       |       |            |կետ  |

|         |       |          |խակա-|       |       |            |ներ  |

|         |       |          |նու  |       |       |            |     |

|         |       |          |թյուն|       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Էլեկտրո- |B05CB01|0.9% NaCL |1    |1.0 լ  |2.0 լ  |ԻԹԲ-ի       |1-2  |

|լիտների  |       |          |     |       |       |մասնագետ/   |օր   |

|լուծույթ-|       |          |     |       |       |բուժքույր   |     |

|ներ      |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Էլեկտրո- |B05BB01|Ռինգերի   |1    |1.0 լ  |1.0 լ  |ԻԹԲ-ի       |1-2  |

|լիտների  |       |լուծույթ  |     |       |       |մասնագետ/   |օր   |

|լուծույթ-|       |          |     |       |       |բուժքույր   |     |

|ներ      |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Էլեկտրո- |B05BB01|Հավասարա- |1    |1.0 լ  |1.0 Լ  |ԻԹԲ-ի       |1-2  |

|լիտների  |       |կշռված    |     |       |       |մասնագետ/   |օր   |

|լուծույթ-|       |ջրաաղային |     |       |       |բուժքույր   |     |

|ներ      |       |լուծույթ  |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Բժշկական |V03AN01|Թթվածին   |1    |11.52 լ|23.04 լ|ԻԹԲ-ի       |1-2  |

|գազեր    |       |          |     |       |       |մասնագետ/   |օր   |

|         |       |          |     |       |       |բուժքույր   |     |

._____________________________________________________________________.

 

5.2. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (լրացուցիչ ցանկ)

 

Աղյուսակ 5

 

._____________________________________________________________________.

|ԴԹԽ      |ԱԹՔ    | ՄՈԱ      |Նշա- |ԿՈԴ    |ՀԿԴ    |Մասնագետ    |Կատար|

|         |       |          |նակ- |       |       |            |ման  |

|         |       |          |ման  |       |       |            |ժամ- |

|         |       |          |հաճա-|       |       |            |կետ  |

|         |       |          |խակա-|       |       |            |ներ  |

|         |       |          |նու  |       |       |            |     |

|         |       |          |թյուն|       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Միորելա- |M03AC04|Ատրակու-  |0.25 |50 մգ  |100 մգ |ԻԹԲ-ի       |1 օր |

|կսանտներ |       |րիումի    |     |       |       |մասնագետ/   |     |

|         |       |բեզիլատ   |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Քնաբեր   |N05CD08|Միդազոլամ |0.25 |5.0 մգ |10.0 Մգ|ԻԹԲ-ի       |1-3  |

|միջոցներ |       |          |     |       |       |մասնագետ/   |օր   |

|         |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ընդհանուր|N01AX10|Պրոպոֆոլ  |0.25 |200 մգ |200 մգ |ԻԹԲ-ի       |1 օր |

|անզգայաց-|       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|ման ոչ   |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|ինհալա-  |       |          |     |       |       |            |     |

|ցիոն     |       |          |     |       |       |            |     |

|միջոցներ |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ափիոնային|N02AX02|Տրամադոլ  |0.25 |200 մգ |600 մգ |ԻԹԲ-ի       |1-3  |

|անզգայաց-|       |          |     |       |       |մասնագետ/   |օր   |

|նող      |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Տեղային  |C01BB01|Լիդոկային |0.25 |240.0մգ|240.0մգ|ԻԹԲ-ի       |1 օր |

|անզգայաց-|       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|նողներ,  |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|հակաառիթ-|       |          |     |       |       |            |     |

|միկներ   |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Մ-խոլինո-|S01FA01|Ատրոպին   |0.5  |10.0 մգ|30.0 մգ|ԻԹԲ-ի       |1 օր |

|արգելա-  |       |          |     |       |       |մասնագետ/   |     |

|կիչներ   |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ոչ       |M01AB05|Դիկլոֆենակ|0.5  |75.0մգ |75.0մգ |ԻԹԲ-ի       |1-2  |

|սթերոիդ  |       |          |     |       |       |մասնագետ/   |օր   |

|հակաբոր- |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|բոքային  |       |          |     |       |       |            |     |

|միջոցներ |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ոչ       |M01AB15|Կետորոլակ |0.5  |30.0 մգ|60.0 մգ|ԻԹԲ-ի       |1-2  |

|սթերոիդ  |       |          |     |       |       |մասնագետ/   |օր   |

|հակաբոր- |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|բոքային  |       |          |     |       |       |            |     |

|միջոց    |       |          |     |       |       |            |     |

|_________|_______|__________|_____|_______|_______|____________|_____|

|Ցավազրկող|N02BE01|Պարացետա- |0.5  |1.5 գ  |3.0 գ  |ԻԹԲ-ի       |1-3  |

|ոչ թմրե- |       |մոլ       |     |       |       |մասնագետ/   |օր   |

|ցուցիչ   |       |          |     |       |       |բուժքույր   |     |

|միջոցներ |       |          |     |       |       |            |     |

._____________________________________________________________________.

 

6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն Գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

7. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն Գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

8. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել շմոլ գազով թունավորման վարման հավանական ելքերը:

9. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Աղյուսակ 6

 

._____________________________________________________________________.

|Ելքի անվանում           |Ելքի     |Ելքին   |Բժշկական օգնության       |

|                        |զարգացման|հասնելու|ցուցաբերման              |

|                        |հաճախակա-|մոտավոր |հաջորդականություն        |

|                        |նություն |ժամկետ  |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական |   95%   |        |Անցում համապատասխան      |

|գործընթացի կամ          |         |        |վերականգնողական          |

|ներգրավված օրգանի       |         |        |ուղեցույցին/             |

|ֆունկցիայի մասնակի      |         |        |գործելակարգին            |

|վերականգնմամբ           |         |        |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական |   5%    |        |Անցում համապատասխան      |

|գործընթացի կամ          |         |        |վերականգնողական          |

|ներգրավված օրգանի       |         |        |ուղեցույցին/             |

|ֆունկցիայի ամբողջական   |         |        |գործելակարգին            |

|կորստով                 |         |        |                         |

|________________________|_________|________|_________________________|

|Յատրոգեն բարդությունների|   2%    |        |Անցում համապատասխան      |

|զարգացում               |         |        |վերականգնողական          |

|                        |         |        |ուղեցույցին/             |

|                        |         |        |գործելակարգին            |

|________________________|_________|________|_________________________|

|Մահացու ելք             |5-7.5%   |        |Ներհիվանդանոցային փուլում|

._____________________________________________________________________.

 

Գործելակարգի մշակման հենքը

Սույն գործելակարգը մշակվել է բազմամասնագիտական խմբի կողմից հետևյալ արդի գրականության աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա`

1. Weaver LK. Clinical practice. Carbon monoxide poisoning. N Engl J Med. 2009;360(12):1217-1225.

2. Hampson NB, Piantadosi CA, Thom SR, et al. Practice recommendations in the diagnosis, management, and prevention of carbon monoxide poisoning. Am J Respir Crit Care Med. 2012;186(11):1095-1101.

3. Buckley NA, Juurlink DN, Isbister G, et al. Hyperbaric oxygen for carbon monoxide poisoning. Cochrane Database Syst Rev. 2011;(4):CD002041.

4. Centers for Disease Control and Prevention. Carbon monoxide poisoning after a disaster. http://www.cdc.gov/disasters/carbonmonoxide.html. Accessed September 27, 2016.

5. Rupert DJ, Poehlman JA, Damon SA, et al. Risk and protective behaviours for residential carbon monoxide poisoning. Inj Prev. 2013;19(2):119-123.

6. Clardy PF, Manaker S, Perry H. Carbon monoxide poisoning. UpToDate. Waltham, MA: UpToDate Inc. http://www.uptodate.com (Accessed on January 20, 2018.)

7. Ku, Chung-Hsuan et al. «Outcome of Patients with Carbon Monoxide Poisoning at a Far-East Poison Center.» Ed. Jorge IF Salluh. PLoS ONE 10.3 (2015): e0118995. PMC. Web. 20 Jan. 2018.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.11.2019
N 51-Ն
Հրաման