ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Վերականգնման ու զարգացման Եվրոպական բանկի միջև կնքված վարկային պայմանագրերի կատարման վերահսկողությունը դնել 1992-1993 թվականներին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից թույլատրված վարկային էմիսիայի կատարման ընթացքը և բանկերի կողմից վարկային ռեսուրսների օգտագործումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վրա:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` անհրաժեշտության դեպքում վերոհիշյալ հանձնաժողովը համալրել նոր անդամներով:
11 մայիսի 1993 թվական: