Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1801-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից օգտագործվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Nissan X-Trial» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը` JN1BT2MWOGW004344, արտադրության տարեթիվը` 2016 թվական, սկզբնական արժեքը` 15400 հազ. դրամ, հաշվեկշռային արժեքը` 8097,8 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին:

2. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ գույքի հաշվառման և հանձնման-ընդունման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2019
N 1801-Ա
Որոշում