Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 25-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 14.07.2018 Թ. ԹԻՎ 2-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը կազմակերպելու և անմիջական հսկողություն իրականացնելու նպատակով, հիմք ընդունելով «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 11.06.2018 թ. թիվ 751-Լ որոշման 20-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման ցանկը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 14.07.2018 թ. «ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը և Երևան քաղաքի ու մարզային վարչությունների սպասարկումը ՀՀ ոստիկանության պետի և նրա տեղակալների միջև բաշխելու, ՀՀ ոստիկանության պետի 31.05.2018 թ. թիվ 1640-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Լ հրամանը:

3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. Սարգսյան

 

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

Ժամանակավոր պաշտոնակատարի

2019 թ. դեկտեմբերի 3-ի

թիվ 25-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ

 

1. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Ա. Սարգսյան.

1) Բնագավառներ. ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության աջակցության ապահովում, ոստիկանության ստորաբաժանումների գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն, ծառայողական կարգապահության և օպերատիվ-ծառայողական գործունեության նկատմամբ ընդհանուր վերահսկողություն, հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, կադրային քաղաքականության մշակում ու վարում, հասարակայնության հետ կապեր և ԶԼՄ-ների հետ համագործակցություն, գործավարության կազմակերպում, գաղտնիության ռեժիմի ապահովում, հերթապահ մասերի գործունեության կազմակերպում, արարողակարգի ապահովում:

Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության շտաբ (ոստիկանության պետի տեղակալների համակարգմանը չհանձնված մասով), օպերատիվ-փնտրողական վարչություն, ներքին անվտանգության վարչություն, կադրային քաղաքականության վարչություն, գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

2) Բնագավառներ. հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, համայնքային ոստիկանության գործունեության համակարգում, օբյեկտների պետական պահպանություն, զորահավաքային աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանություն, լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպում, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման իրականացում, վարորդական վկայականների տրամադրում, ձերբակալված ու կալանավորված անձանց պահման և ուղեկցման կազմակերպում, հաշվառված անչափահասների մշտադիտարկում և ընտանիքում բռնության կանխարգելում:

Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության շտաբ (ձերբակալված ու կալանավորված անձանց պահման մասով), հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն, պետական պահպանության գլխավոր վարչություն, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժին:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

2. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վ. Ղազարյան.

Բնագավառ. ՀՀ ոստիկանության զորքերի գործունեության կազմակերպում և ղեկավարում:

Ստորաբաժանում. ՀՀ ոստիկանության զորքեր:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

3. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայան.

Բնագավառներ. Կազմակերպական գործունեություն, միջազգային համագործակցություն (բացառությամբ` Ինտերպոլի գծով և իրավական փոխօգնության հարցերով միջազգային համագործակցության), իրավաստեղծ գործունեություն, վարչաիրավական գործունեություն, դատական ներկայացուցչության ապահովում, հետաքննության կազմակերպում, կրթական գործունեություն, ՀՀ քաղաքացիության, օտարերկրացու կացության կարգավիճակի, մուտքի վիզայի տրամադրման, ընտրողների ռեգիստրի վարման հարցերով վարչարարության կազմակերպում, մարտական և ֆիզիկական պատրաստականություն:

Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության շտաբ (կազմակերպական գործունեության, միջազգային համագործակցության և հետաքննության կազմակերպման մասով), իրավաբանական վարչություն, անձնագրային և վիզաների վարչություն, ոստիկանության կրթահամալիր, մարտական և ֆիզիկական պատրաստակամության բաժին:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

4. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մովսիսյան.

Բնագավառներ. ֆինանսական գործունեություն, հաշվապահական հաշվառում, ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովություն, գնումների կազմակերպում, գերատեսչական գույքի կառավարում, ներքին աուդիտի կազմակերպում, բժշկական օգնության կազմակերպում, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչություն, տնտեսական վարչություն, բժշկական վարչություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

5. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մարտիրոսյան.

Բնագավառներ. ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն, ինտերպոլի գծով և իրավական փոխօգնության հարցերով միջազգային համագործակցություն, փորձաքննությունների և գիտատեխնիկական հետազոտությունների կատարում, հանցավորության պետական վիճակագրության և տեղեկատվական հաշվառումների վարում:

Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, փորձաքրեագիտական վարչություն, ինֆորմացիոն կենտրոն:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
03.12.2019
N 25-Լ
Հրաման