Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2019 թվականի N 1897-Ա

 

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի դեկտեմբերի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության կողմից Սննդամթերքի անվտանգության ռիսկերի վերլուծության և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.12.2019
N 1897-Ա
Որոշում