Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1863-Ա

 

«ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Լեհվազ գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող` 11 800 000 դրամ գնահատված արժեքով, 159.3 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Լիճք գյուղի 1-ին փողոցի թիվ 13 հասցեում գտնվող` 11 400 000 դրամ գնահատված արժեքով, 160.0 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը և Շվանիձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող` 6 400 000 դրամ գնահատված արժեքով, 163.8 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը` համապատասխան հողատարածքներով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետից բխող գործարքի արդյունքում ընկերության մոտ առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքին` որպես նախադպրոցական ուսումնական հաստատություններ օգտագործելու նպատակով նվիրաբերելու համար:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ`

1) համաձայն Մեղրու համայնքի կողմից ներկայացված ծրագրի` գույքը մանկապարտեզների վերակառուցելու նպատակով Մեղրու համայնքը պարտավորվում է 2020 թվականին իրականացնել 76 547 140 դրամի ներդրում, որից`

ա. Լեհվազ գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող` 159.3 քառ. մետր մակերեսով շենքի վերակառուցման համար` 20 000 000 դրամ,

բ. Լիճք գյուղի 1-ին փողոցի թիվ 13 հասցեում գտնվող` 160.0 քառ. մետր մակերեսով շենքի վերակառուցման համար` 20 000 000 դրամ,

գ. Շվանիձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող` 163.8 քառ. մետր մակերեսով շենքի վերակառուցման համար` 36 547 140 դրամ.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.

3) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2019
N 1863-Ա
Որոշում