Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0335.060600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2000 թվականի N 335

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Կանայք 2000` կանանց և տղամարդկանց հավասարություն, զարգացում և խաղաղություն 21-րդ դարում» խորագրով հատուկ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2000 թվականի հունիսի 4-10-ը Նյու Յորք գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Հ. Հակոբյան    - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական

                     հանձնաժողովի անդամ (պատվիրակության ղեկավար)

    Ա. Եսայան      - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

    Մ. Աբելյան     - ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Ա. Աղաջանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ

Վ. Բաղդասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի առաջին

քարտուղար

Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան

առողջության վարչության պետ

Ջ. Հասրաթյան  - «Համալսարանական կրթությամբ կանայք» հասարակական

կազմակերպության նախագահ

    Ն. Օսկանյան    - «Կանանց միջազգային ակումբ» հասարակական

                     կազմակերպության նախագահ

    Ռ. Բալյան      - «Կանանց առողջության պահպանման ասոցիացիա» հասարակական

                     կազմակերպության նախագահ, հայ-ամերիկյան մշակութային

                     միության նախագահ

 

2. Հ. Հակոբյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պահպանման ծախսերում գործուղման համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Եսայանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Ա. Աղաջանյանի, Վ. Բաղդասարյանի, Կ. Սարիբեկյանի և Ջ. Հասրաթյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կազմակերպության, իսկ Ն. Օսկանյանինը և Ռ. Բալյանինը` համապատասխան հասարակական կազմակերպությունների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.06.2000
N 335
Որոշում