Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

041.0338.080600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2000 թվականի N 338

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի և Ռուսաստանի Դաշնության «Պետական էրմիտաժ» թանգարանի միջև կնքված համաձայնագրի` 2000 թվականի հունիսի 20-ից մինչև օգոստոսի 27-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի կազմավորման 290-ամյակին նվիրված «Սուրբ Էջմիածնի գանձերը» (Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական հավաքածուներից) ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանին «Սուրբ Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսի ցուցանմուշները ժամանակավորապես արտահանելու գործում:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ փոխադրումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և դրանց վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` նշված ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ժամանակավոր արտահանման ռեժիմով, առանց մաքսավճարի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել նշված ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանումը Երևանից Սանկտ Պետերբուրգ և ներմուծումը Սանկտ Պետերբուրգից Երևան:

5. Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդին` համակարգել «Սուրբ Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման հետ կապված աշխատանքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.06.2000
N 338
Որոշում