Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1893-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1893-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի |Անվանումը                         |Չափի|Քանակը|Արժեքը   |

|ը/կ|ծածկա-  |                                  |միա-|      |(դրամ)   |

|   |գիրը    |                                  |վորը|      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|1  |   2    |          3                       | 4  |    5 |     6   |

|___|________|__________________________________|____|______|_________|

|1. |3506    |Պոլիմերների կամ կաուչուկի հիմքով  |կգ  |400   |  216 000|

|   |        |պատրաստված,                       |    |      |         |

|   |        |Սոսինձ պոլիուրեթանի հիմքով        |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|2. |3908    |Պոլիամիդ սկզբնական տեսքով`        |կգ  |930   |  502 200|

|   |        |հատիկավոր                         |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|3. |3908    |Պոլիամիդ սկզբնական տեսքով`        |կգ  |500   |   54 000|

|   |        |հատիկավոր                         |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|4. |3908    |Պոլիամիդ սկզբնական տեսքով`        |կգ  |250   |  135 000|

|   |        |հատիկավոր                         |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|5. |3919    |Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն`  |կգ  |570   |  615 600|

|   |        |սկոչ շինարարական                  |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|6. |3923    |Պլաստմասսայե կոճեր                |կգ  |500   |   27 000|

|___|________|__________________________________|____|______|_________|

|7. |3923    |Պլաստմասսայե կոճեր                |կգ  |300   |  475 200|

|___|________|__________________________________|____|______|_________|

|8. |4812    |Ֆիլտրման թիթեղներ-թղթեր           |կգ  |2300  |  621 000|

|___|________|__________________________________|____|______|_________|

|9. |4819    |Ստվարաթղթե տուփեր, արկղեր         |կգ  |750   |  202 500|

|___|________|__________________________________|____|______|_________|

|10.|4819    |Ստվարաթղթե տուփեր, արկղեր         |կգ  |2485  |  134 190|

|___|________|__________________________________|____|______|_________|

|11.|5402    |Պոլիեթերային թել                  |կգ  |410   |   44 280|

|___|________|__________________________________|____|______|_________|

|12.|5402    |Պոլիեթերային թել                  |կգ  |1800  |   97 200|

|___|________|__________________________________|____|______|_________|

|13.|7211    |Հարթ գլանվածք սև  մետաղից` առանց  |կգ  |1400  |  378 000|

|   |        |պատվածքի                          |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|14.|7211    |Հարթ գլանվածք սև  մետաղից`        |կգ  |300   |   32 400|

|   |        |առանց պատվածքի                    |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|15.|7212    |Մետաղյա հարթ գլանվածք (68 մմ      |կգ  |1060  |  286 200|

|   |        |լայնությամբ)                      |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|16.|7212    |Մետաղյա հարթ գլանվածք (68 մմ      |կգ  |10690 |  572 400|

|   |        |լայնությամբ)                      |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|17.|7212    |Մետաղյա հարթ գլանվածք (68 մմ      |կգ  |4200  |  340 200|

|   |        |լայնությամբ)                      |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|18.|7212    |Մետաղյա հարթ գլանվածք (25 մմ      |կգ  |300   |   81 000|

|   |        |լայնությամբ)                      |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|19.|7314    |Մետաղական ցանցեր` էպօքսիդային     |կգ  |280   |   75 600|

|   |        |ծածկույթով                        |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|20.|7314    |Մետաղական ցանցեր` էպօքսիդային     |կգ  |75    |   81 000|

|   |        |ծածկույթով                        |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|21.|7616    |Ալյումինե ձուլվածքից կոճ          |կգ  |50    |   54 000|

|___|________|__________________________________|____|______|_________|

|22.|8609    |Մետաղական բեռնարկղ` կոնտեյներ     |հատ |1     |  810 000|

|   |        |45 ֆուտ` օգտագործված              |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|23.|8609    |Մետաղական բեռնարկղ` կոնտեյներ     |հատ |1     |  243 000|

|   |        |45 ֆուտ` օգտագործված              |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|24.|8609    |Մետաղական բեռնարկղ` կոնտեյներ     |հատ |1     |  162 000|

|   |        |45 ֆուտ` օգտագործված              |    |      |         |

|___|________|__________________________________|____|______|_________|

|25.|9403    |Մետաղական տակդիր` կոճի            |կգ  |1020  |  162 000|

|   |        |փաթաթվածքը քանդելու համար         |    |      |         |

|___________________________________________________________|_________|

|             Ընդամենը`                                     |6 401 976|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2019
N 1893-Ա
Որոշում