Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՏՈՒԿ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1881-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՏՈՒԿ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՄԲ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի N 137 որոշման 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել հատուկ պաշտպանական միջոց`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) նկատմամբ հատուկ քվոտա սահմանելու միջոցով` համաձայն N 1 հավելվածի.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) նկատմամբ հատուկ քվոտայի ծավալի գերազանցման դեպքում մաքսային արժեքի 20 տոկոսի չափով հատուկ տուրքի դրույքաչափ սահմանելու միջոցով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ նախատեսված հատուկ պաշտպանական միջոցի կիրառումը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից (բացառությամբ` Կորեայի Հանրապետության), ինչպես նաև 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կողմ հանդիսացող ԱՊՀ անդամ պետություններից (բացառությամբ` Ուկրաինայի) ծագող շիկագլոցված հարթ գլանվածքի վրա.

2) սույն որոշմամբ նախատեսված հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «բացթողում` ներքին սպառման համար» և «վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թույլատրվում է` 0 տոկոս հատուկ տուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.

4) ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Հաստատել`

1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

3) ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինայն

 

2019 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1881-Ն որոշման

 

ՍՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԵՎ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՔՎՈՏԱ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը                                          |Քվոտա    |

|                                                           |(տոննա)  |

|___________________________________________________________|_________|

|Շիկագլոցված հարթ գլանվածք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 10 000 0,      |    14699|

|7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0,|         |

|7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0,|         |

|7208 51 200 1, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0,|         |

|7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0,|         |

|7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0,|         |

|7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0,|         |

|7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9,|         |

|7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0,|         |

|7226 91 990 0 ծածկագրեր)                                   |         |

|___________________________________________________________|_________|

|Շիկագլոցված հարթ գլանվածք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 51 200 9,      |      829|

|7208 51 910 0 և  7225 40 400 0 ծածկագրեր)                  |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1881-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՏՈՒԿ ՔՎՈՏԱՅԻ ՁԵՎՈՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հետ կապված հարաբերություններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:

2. Սույն կարգով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 137 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի N 8 հավելվածով հաստատված արձանագրության «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» հավելվածի համապատասխան:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է` ելնելով վերջին մեկ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.

2) միանգամյա լիցենզիա` լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.

3) գլխավոր լիցենզիա` լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար` լիցենզիայով նախատեսված քանակով.

4) ապրանք` ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0 ծածկագրերին դասվող ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածք.

5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող մեկ տարին.

6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.

8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:

 

III. ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԵՎ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

4. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում են հետևյալ կերպ`

1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:

5. Այն դեպքերում, երբ նշված կարգով բաշխման արդյունքում ստացվում է կոտորակային թիվ, ապա բաշխման արդյունքները ենթակա են կլորացման` մինչև ամբողջ թիվ:

 

IV. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԵՎ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

6. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի բաշխումն իրականացվում է մինչ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի N 137 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:

7. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:

Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկել փոփոխության մինչ նշված սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:

8. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով`

 

Vi = Vid x D,

 

որտեղ`

Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,

Vid-ն բոլոր պատմական գնորդներին` համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,

D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:

D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը`

 

D = Vipt / Vt,

 

որտեղ`

Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,

Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:

10. Պատմական գնորդները լիազոր մարմին են ներկայացնում իրենց դիմում-հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:

11. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո` մնացորդի առկայության դեպքում, լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն պատմական գնորդներին, որոնք ստացել են նախնական դիմում-հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:

12. Պատմական գնորդները 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ դիմում-հայտեր:

13. Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր պատմական գնորդի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը պատմական գնորդներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ, հաշվի առնելով պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:

14. Եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում պատմական գնորդների կողմից դիմում-հայտեր չեն ներկայացվում, ապա ներմուծման թույլատրելի ծավալի մնացորդը բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև:

15. Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացվում է հավասարաչափ:

16. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան:

17. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`

1) պատմական գնորդների համար` սույն կարգի 9-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև` 15-րդ կետի համաձայն:

18. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը լիազոր մարմին է ներկայացնում 2020 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն:

 

V. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճեն:

20. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

21. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև` փոստով կամ առձեռն:

22. Հայտատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:

23. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան ստացած անձինք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված քանակի ներմուծման վերաբերյալ տեղեկատվություն:

24. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

25. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

26. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

27. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը:

28. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան մերժվում, տրամադրվում, կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ` 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածով սահմանված դեպքերում և կարգով:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԵՎ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|1. Հայտ N                         |2. Գործողության ժամկետը           |

|__________________________________|__________________________________|

|3. Լիցենզիայի տեսակը              |4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր|

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                        |և/կամ  կողմերի մտադրությունների   |

|                                  |մասին վկայող այլ փաստաթուղթ       |

|                                  |N                 առ              |

|__________________________________|__________________________________|

|5. Հայտատուն                      |6. Վաճառողը                       |

|__________________________________|__________________________________|

|7. Արտահանող երկիրը               |8. Վաճառողի երկիրը                |

|__________________________________|__________________________________|

|9. Պայմանագրով նախատեսված         |10. Արժեքը|11. Վիճակագրական արժեքը|

|տարադրամը                         |          |                       |

|__________________________________|__________|_______________________|

|12. Ծագման երկիրը                 |13. Քանակը|14. Չափի միավորը       |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիա տալու հիմքը          |18. Հայտատուի լիազորած անձ        |

|                                  |                                  |

|                                  |Անունը, հայրանունը, ազգանունը     |

|                                  |Պաշտոնը`                          |

|                                  |Հեռախոսահամարը`                   |

|                                  |Ստորագրությունը և  կնիքը          |

|                                  |_____ _____________ 201 թ.        |

|                                  |                                  |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1881-Ն որոշման

 

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԵՎ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր  |

|                            մարմին                                   |

|_____________________________________________________________________|

|1. Մեկանգամյա լիցենզիա N          |2. Գործողության ժամկետը           |

|__________________________________|__________________________________|

|3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը   |4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր|

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                        |և/կամ  կողմերի մտադրությունների   |

|                                  |մասին վկայող այլ փաստաթուղթ       |

|                                  |N                                 |

|                                  |առ                                |

|__________________________________|__________________________________|

|5. Հայտատուն                      |6. Վաճառողը                       |

|__________________________________|__________________________________|

|7. Ուղարկող երկիրը                |8. Վաճառողի երկիրը                |

|__________________________________|__________________________________|

|9. Պայմանագրով նախատեսված         |10. Արժեքը|11. Վիճակագրական արժեքը|

|տարադրամը                         |          |                       |

|__________________________________|__________|_______________________|

|12. Ծագման երկիրը                 |13. Ծավալը|14. Չափի միավորը       |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիա տալու հիմքը          |18. Լիազորված անձ                 |

|                                  |                                  |

|                                  |Անունը, հայրանունը, ազգանունը     |

|                                  |Պաշտոնը`                          |

|                                  |Ստորագրությունը և  կնիքը          |

|                                  |_____ _____________ 201 թ.        |

|                                  |                                  |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1881-Ն որոշման

 

ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԵՎ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ (ԵԱՏՄ ԱՏԳ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

._____________________________________________________________________.

| Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման        |

|                         լիազոր մարմին                               |

|_____________________________________________________________________|

|1. Գլխավոր լիցենզիա N             |2. Գործողության ժամկետը           |

|__________________________________|__________________________________|

|3. Գլխավոր լիցենզիայի տեսակը      |4. Պայմանագիր և/կամ  կողմերի      |

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                        |մտադրությունների մասին վկայող այլ |

|                                  |փաստաթուղթ                        |

|                                  |N                                 |

|                                  |առ                                |

|__________________________________|__________________________________|

|5. Հայտատուն                      |6. Վաճառողը                       |

|__________________________________|__________________________________|

|7. Ուղարկող երկիրը                |8. Վաճառողի երկիրը                |

|__________________________________|__________________________________|

|9. Պայմանագրով նախատեսված         |10. Արժեքը|11. Վիճակագրական արժեքը|

|տարադրամը                         |          |                       |

|__________________________________|__________|_______________________|

|12. Ծագման երկիրը                 |13. Ծավալը|14. Չափի միավորը       |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիան տալու հիմքը         |18. Լիազորված անձ                 |

|                                  |Անունը, հայրանունը, ազգանունը     |

|                                  |Պաշտոնը                           |

|                                  |                                  |

|                                  |Ստորագրությունը և  կնիքը          |

|                                  |_____ _____________ 201 թ.        |

|                                  |                                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2019
N 1881-Ն
Որոշում