Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Ռ. ՏՈՆՈՅԱՆԻ ԵՎ Հ. ԱՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Ռ. ՏՈՆՈՅԱՆԻ ԵՎ Հ. ԱՐԱՄՅԱՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0342.120600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի N 342

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Ռ. ՏՈՆՈՅԱՆԻ ԵՎ Հ. ԱՐԱՄՅԱՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ռուբեն Տոնոյանին ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Հրայր Արամյանին 2000 թվականի հունիսի 12-18-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ` ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Պետրոսյանի, Ռ. Տոնոյանի և Հ. Արամյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Ա. Պետրոսյանի, Ռ. Տոնոյանի և Հ. Արամյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.06.2000
N 342
Որոշում