Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0346.120600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի N 346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության ազգային օրվան (հունիսի 24) նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով 2000 թվականի հունիսի 23-26-ը Հաննովեր գործուղել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակություն և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության (բացառությամբ Կ. Աղամյանի) և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների (բացառությամբ Ա. Հովսեփյանի) Հաննովեր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

բ) ընդունել ի գիտություն, որ Կ. Ճշմարիտյանի, Լ. Բարխուդարյանի և Ռ. Շառոյանի ճանապարհածախսը և երկու օրվա կեցության ու սննդի հետ կապված ծախսերը կատարելու է գերմանական կողմը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հայտի հիման վրա 2000 թվականի հունիսի 23-ին կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` Երևան-Հաննովեր և հունիսի 26-ին` Հաննովեր-Երևան երթուղիներով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների Հաննովեր մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 12-ի N 346 որոշման

 

ԿԱԶՄ

 

2000 թվականի հունիսի 23-26-ը Հաննովեր գործուղվող

Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության

և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Կ. Ճշմարիտյան         - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար,

                            «EXPO-2000»-ի ՀՀ գլխավոր հանձնակատար

                            (պատվիրակության ղեկավար)

    Լ. Բարխուդարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Ռ. Շառոյան            - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                            սպորտի նախարար

    Զ. Գևորգյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարար

    Հ. Քոչինյան           - ՀՀ Լոռու մարզպետ

    Ա. Մարտիրոսյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ս. Սահակյան           - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և  

                            լիազոր դեսպան

    Ա. Կիրակոսյան         - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

    Է. Նալբանդյան         - Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                            լիազոր դեսպան

    Ա. Ոսկանյան           - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ

                            արտակարգ և լիազոր դեսպան

    Վ. Չիթեչյան           - Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և  

                            լիազոր դեսպան      

    Հ. Նաղդալյան          - ԱԺ պատգամավոր

    Կ. Կարապետյան         - ԱԺ պատգամավոր

    Գ. Ոսկանյան           - ԱԺ պատգամավոր

    Հ. Խաչատրյան          - ԱԺ պատգամավոր

    Ս. Ավետիսյան          - ԱԺ պատգամավոր

    Կ. Աղամյան            - Հայաստանի նկարիչների միության նախագահ,

                            «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում

                            Հայաստանի տաղավարի տնօրեն

    Տ. Սարգսյան           - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

                            նախագահ

    Է. Միլիտոնյան         - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                            գրահրատարակչության վարչության պետ

    Մ. Հարությունյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                            հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Վ. Մովսեսյան          - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

                            գործադիր տնօրեն

Գարեգին արքեպիսկոպոս  - Գերմանիայի թեմի առաջնորդ

Բեկչյան

    Ռ. Ամիրխանյան         - Հայաստանի կոմպոզիտորների և  երաժշտագետների

                            միության նախագահ

    Հ. Իգիթյան            - Հայաստանի մանկական էսթետիկական դաստիարակության

                            կենտրոնի տնօրեն

    Ա. Ազարյան            - մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ռ. Դավթյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                            հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

    Ա. Ադամյան            - «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի թղթակից

    Կ. Զախարյան           - «Գոլոս Արմենիի» օրաթերթի թղթակից

    Ա. Հովսեփյան          - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում «Ազգ»

                            օրաթերթի սեփական թղթակից

    Լ. Սեդրակյան          - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

                            «Հայլուր» ծրագրի թղթակից

    Կ. Գրիգորյան          - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

                            «Հայլուր» ծրագրի օպերատոր

    Հ. Բաղդասարյան        - «Արմենպրես» ՊԲԸ-ի ֆոտոթղթակից

    Ա. Բաղդասարյան        - «Նոյան տապան» լրատվական գործակալության թղթակից

    Ա. Հովհաննիսյան       - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

                            «Ձեռագիր» հաղորդաշարի թղթակից

    Վ. Աբելյան            - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

                            «Ձեռագիր» հաղորդաշարի օպերատոր

    Ա. Հակոբյան           - «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.06.2000
N 346
Որոշում