Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1921-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ` ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված հեռախոսահամարների ձեռքբերման գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով` անժամկետ պայմանագրի հիման վրա` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով (պայմանագրերով) նախատեսել, որ դրա (դրանց) գործողությունը դադարում է պատվիրատուի կամ ծառայություն մատուցող անձի կողմից առնվազն 2 ամիս առաջ համապատասխան ծանուցում ներկայացնելու դեպքում:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով` անժամկետ պայմանագրի հիման վրա ձեռքբերման ենթակա հեռախոսահամարների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 26-ի

N 1921-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ` ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ

 

.________________________________________________________________.

|NN|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ   |ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ     |

|  |ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ                    |                  |

|__|__________________________________________|__________________|

|1.|Բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմին|010 55 20 11      |

|  |                                          |010 55 20 62      |

|  |                                          |010 57 72 54 (119)|

|__|__________________________________________|__________________|

|2.|Առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմին|01065 05 53       |

|  |                                          |01065 03 05       |

|__|__________________________________________|__________________|

|3.|Կրթության տեսչական մարմին                 |010 20 30 01      |

|  |                                          |010 20 30 27      |

|  |                                          |010 20 30 49      |

|__|__________________________________________|__________________|

|4.|Շուկայի վերահսկողության տեսչական մարմին   |010 23 56 00      |

|  |                                          |010 23 36 00      |

|__|__________________________________________|__________________|

|5.|Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |012 90 60 90      |

|  |                                          |012 40 40 41      |

|  |                                          |012 40 40 45      |

|  |                                          |012 40 40 49      |

|  |                                          |010 20 60 40      |

|  |                                          |010 20 38 32      |

.________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1921-Ա
Որոշում