041.0350.140600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2000 թվականի N 350
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Մաքսային պահեստներում գտնվող բռնագրավված, բռնագանձված և տիրազուրկ գույքի հաշվառման, գնահատման, ինչպես նաև դրանց իրացման հարցերը կարգավորելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Պողոսյան - ՀՀ պետական եկամուտների նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Խ. Շիրինյան - «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական
հիմնարկի տնօրեն
2. Հանձնաժողովին` մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը ավարտել մաքսային պահեստներում գտնվող բռնագրավված, բռնագանձված և տիրազուրկ գույքի հաշվառման ու գնահատման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց իրացման կամ դուրսգրման հարցերի կարգավորման վերաբերյալ: