Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2019 թվականի N 1976-Ա

 

ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին 2020 թվականի հունվարի 11-ից 14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Քուրշավել)` Քուրշավելի, Մերիբել Մոթարետի և Լա Տանիայի բարձրաստիճան ղեկավար կազմի գործարար հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Վերմիշյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Քուրշավել)` գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.12.2019
N 1976-Ա
Որոշում