Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/8512/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/8512/05/18        2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    25 սեպտեմբերի 2019 թ.                      ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ծանոթանալով ըստ հայցի Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ), ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, երրորդ անձինք Արա Կուբանյանի, Արթուր Աթաբեկյանի, Արմեն Չիչոյանի, Արմեն Խաչատրյանի, Արսեն Բաբայանի, Արտաշես Հովհաննիսյանի, Բագրատ Մկրտչյանի, Գարիկ Ավագյանի, Գևորգ Նարինյանի, Լիլիթ Կատվալյանի, Սամվել Թադևոսյանի և Տիգրան Փոլադյանի` Խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 06.08.2018 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-75/2018 որոշումն անվավեր ճանաչելու և, որպես հետևանք, ՀՀ Նախագահի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» 10.08.2018 թվականի թիվ ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին դիմումին,

 

ՊԱՐԶԵՑ

 

Դիմելով դատարան` Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը պահանջել են անվավեր ճանաչել Խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 06.08.2018 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-75/2018 որոշումը և, որպես հետևանք, ՀՀ Նախագահի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» 10.08.2018 թվականի թիվ ՆՀ-285-Ա հրամանագիրը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.08.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ վիճարկվող վարչական ակտերի կատարումը չի կասեցվել:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2018 թվականի որոշմամբ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 10.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

20.09.2019 թվականին Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմում են ներկայացրել Վճռաբեկ դատարան` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո` մինչև գործի դատաքննության ավարտը, վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու դիմումը ներկայացրել է վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելուց հետո, ապա վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին, բացառությամբ նույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից: (...):

Տվյալ դեպքում Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանի 10.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

20.09.2019 թվականին Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմում են ներկայացրել Վճռաբեկ դատարան` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին դիմումի հիման վրա կարճել թիվ ՎԴ/8512/05/18 վարչական գործով վճռաբեկ վարույթը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.09.2019
N ՎԴ/8512/05/18
Որոշում