Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1818-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի և Տափերականի համայնքների ղեկավարների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երեխաների քաղաք» կառուցելու և անապահով սոցիալական պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման և ինքնադրսևորման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացման նպատակով համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի`

1) Շահումյանի համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 14.913 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Շահումյանի համայնքի ղեկավարի առաջարկությանը.

2) Տափերականի համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հեկտար մակերեսով վարելահողը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Տափերականի համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հաստատել բարեգործական ծրագրի շրջանակներում հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 1818-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՎ ՏԱՓԵՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Գույք նվիրաբերողը            |ՀՀ Արարատի մարզի Շահումյանի և          |

|                             |Տափերականի համայնքներ                  |

|_____________________________|_______________________________________|

|Սեփականության իրավունք ձեռք  |«Հայկական Կարիտաս» բարեսիրական         |

|բերողը                       |հասարակական կազմակերպություն           |

|_____________________________|_______________________________________|

|Նվիրաբերման պայմանագրի կնքման|Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից      |

|ժամկետը                      |որոշումն ընդունելուց հետո 5-օրյա       |

|                             |ժամկետում                              |

|_____________________________|_______________________________________|

|Հողի սեփականության           |Գույքի նկատմամբ իրավունքների պետական   |

|իրավունքների փոխանցում       |գրանցման պահից                         |

|_____________________________|_______________________________________|

|Նվիրաբերման պայմանագրի կնքման|«Հայկական Կարիտաս» բարեսիրական         |

|ծախսերը կատարվում են         |հասարակական կազմակերպության միջոցներով |

|_____________________________|_______________________________________|

|Կողմերի պարտավորությունները  |1. Նվիրաբերողը պարտավորվում է`         |

|                             |1) նվիրառուին տրամադրել երրորդ անձի    |

|                             |իրավունքներից, փաստացի տիրապետումից    |

|                             |ազատ տարածք.                           |

|                             |2) իր լիազորությունների շրջանակներում  |

|                             |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ|

|                             |սահմանված կարգով նվիրառուին տրամադրել  |

|                             |բարեգործական ծրագրի իրականացման համար  |

|                             |անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:    |

|                             |2. Նվիրառուն պարտավոր է`               |

|                             |1) հողամասն օգտագործել բացառապես       |

|                             |բարեգործական նպատակներով.              |

|                             |2) հողամասում բարեգործական նպատակով    |

|                             |նախատեսված կառուցումներն իրականացնել   |

|                             |նվիրաբերման պայմանագիրը կնքելու պահից  |

|                             |երեք տարվա ընթացքում.                  |

|                             |3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով|

|                             |ձեռք բերված գույքի օտարումը,           |

|                             |գրավադրումը, վարձակալության կամ        |

|                             |օգտագործման տրամադրումը:               |

|_____________________________|_______________________________________|

|Կողմերի պատասխանատվությունը  |Կողմերը Հայաստանի Հանրապետության       |

|                             |օրենսդրությամբ պատասխանատվություն են   |

|                             |կրում պայմանագրի պայմանների խախտման    |

|                             |համար:                                 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2019
N 1818-Ա
Որոշում