Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0361.160600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2000 թվականի N 361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 2000 թվականի հունիսի 20-ին ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և գործուղող համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 16-ի N 361

որոշման

 

ԿԱԶՄ

 

2000 թվականի հունիսի 20-ին Մոսկվա գործուղվող

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ա. Մարգարյան     - ՀՀ վարչապետ

    Ա. Մանուկյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար

    Վ. Օսկանյան      - ՀՀ արտաքին գործերի նախարար

    Ս. Սարգսյան      - ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Հարությունյան - ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի

Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ

    Ս. Սահակյան      - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության

                       արտակարգ և լիազոր դեսպան

 

ՈՒղեկցող անձինք

 

    Գ. Հակոբյան      - ՀՀ վարչապետի օգնական

    Ա. Վարդանյան     - ԱՊՀ տնտեսական խորհրդի տնտեսական հարցերի

                       հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր

                       ներկայացուցիչ

    Ա. Անտոնյան      - ԱՊՀ զինված ուժերի կոորդինացման շտաբում

                       Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                       նախարարության լիազոր ներկայացուցչի պաշտոնակատար

    Վ. Ղազարյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                       վարչության պետ

Մ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Ա. Ավետիսյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                       վարչության պետի տեղակալ

    Ս. Գուբերյան     - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար

    Ռ. Դավթյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                       հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Հովհաննիսյան  - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական

բաժնետիրական ընկերության լրագրող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.06.2000
N 361
Որոշում