Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2020 թվականի N 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1242-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են կենդանի անձանց, դիակների, մարդու օրգանիզմի կենսաբանական ծագման նմուշների և հետքերի, բժշկական փաստաթղթերի, դատաբժշկական, դատահյուսվածքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատակենսաքիմիական, դատաբջջաբանական, դատաքիմիական, բժշկաքրեագիտական, հանձնաժողովային, համալիր, կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունների իրականացումը, բժշկության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,».

2) «բ» ենթակետի վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային փորձաքննություն, համալիր փորձաքննություն, կենդանի անձանց փորձաքննություն, դատագենետիկական փորձաքննություն, դատաքիմիական փորձաքննություն,»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և կատարված փոփոխությունների` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 10

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2020
N 1-Ն
Որոշում