ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2020 թվականի N 12-Ա
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ N 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման N 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված առաջին բժշկական օգնության և սպասարկման պարագաներով հագեցած պայուսակների հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված` համաձայն հավելվածի, բժշկական օգնության և սպասարկման պարագաներով հագեցած 620 պայուսակներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` թույլատրել սույն որոշման 1-ին կետով նախատեսված առաջին բժշկական օգնության և սպասարկման պարագաներով հագեցած պայուսակների բաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի 9-ի
N 12-Ա որոշման
ՑԱՆԿ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|1. |Բժշկական հեմոստատիկ լարան (ժգուտ) |
|___|_________________________________________________________________|
|2. |Վիրակապ` բժշկական, ոչ մանրէազերծված |
|___|_________________________________________________________________|
|3. |Վիրակապ` բժշկական, թանզիվե, ոչ մանրէազերծված 5 մ x 10 սմ |
|___|_________________________________________________________________|
|4. |Վիրակապ` բժշկական, թանզիվե, ոչ մանրէազերծված 7 մ x 14 սմ |
|___|_________________________________________________________________|
|5. |Վիրակապ` բժշկական, թանզիվե, մանրէազերծված 5 մ x 7 սմ |
|___|_________________________________________________________________|
|6. |Վիրակապ` բժշկական, թանզիվե, մանրէազերծված 5 մ x 10 սմ |
|___|_________________________________________________________________|
|7. |Վիրակապ` բժշկական, թանզիվե, մանրէազերծված 7 մ x 14 սմ |
|___|_________________________________________________________________|
|8. |Մանրէազերծված հերմետիկ թաղանթով բժշկական վիրակապական անհատական |
| |փաթեթ |
|___|_________________________________________________________________|
|9. |Բժշկական անձեռոցիկ` թանզիվե, երկշերտ, մանրէազերծված |
|___|_________________________________________________________________|
|10.|Մանրէազերծված լեյկոպլաստ 4 սմ x 10 սմ |
|___|_________________________________________________________________|
|11.|Մանրէազերծված լեյկոպլաստ 1,9 սմ x 7,2 սմ |
|___|_________________________________________________________________|
|12.|Գլանաձև լեյկոպլաստ |
|___|_________________________________________________________________|
|13.|Ախտահանիչ անձեռոցիկ` ներարկման համար |
|___|_________________________________________________________________|
|14.|Մեկանգամյա օգտագործման մանրէազերծված ներարկիչ 2 մլ |
|___|_________________________________________________________________|
|15.|Մեկանգամյա օգտագործման մանրէազերծված ներարկիչ 5 մլ |
|___|_________________________________________________________________|
|16.|Մեկանգամյա օգտագործման մանրէազերծված ներարկիչ 10 մլ |
|___|_________________________________________________________________|
|17.|Մեկանգամյա օգտագործման մանրէազերծված ներարկիչ 20 մլ |
|___|_________________________________________________________________|
|18.|Լարան (ժգուտ)` ներերակային ներարկման համար |
|___|_________________________________________________________________|
|19.|Մանր երակների ներարկման համար մեկանգամյա օգտագործման (թիթեռ) |
| |կաթետր |
|___|_________________________________________________________________|
|20.|Հեմոստատիկ սեղմակ |
|___|_________________________________________________________________|
|21.|Բժշկական պինցետ |
|___|_________________________________________________________________|
|22.|Բժշկական մկրատ |
|___|_________________________________________________________________|
|23.|Բժշկական սկալպել |
|___|_________________________________________________________________|
|24.|Շպատել` փայտյա |
|___|_________________________________________________________________|
|25.|Վիրաբուժական մանրէազերծված ձեռնոցներ |
|___|_________________________________________________________________|
|26.|Ոչ մանրէազերծված վիրաբուժական ձեռնոցներ |
|___|_________________________________________________________________|
|27.|Արյան ճնշման չափման մեխանիկական գործիք` մեմբրանային ֆոնենդոսկոպով|
|___|_________________________________________________________________|
|28.|Հիպոթերմիկ փաթեթ` առաջին օգնության համար |
|___|_________________________________________________________________|
|29.|Հեմոստատիկ սպունգ |
|___|_________________________________________________________________|
|30.|Լեզվաբռնիչ |
|___|_________________________________________________________________|
|31.|Արհեստական շնչառության անցկացման սարք - ԱՄԲՈՒ |
|___|_________________________________________________________________|
|32.|էլեկտրոնային ջերմաչափ |
|___|_________________________________________________________________|
|33.|Անշարժացման բեկակալների հավաքածու |
|___|_________________________________________________________________|
|34.|Բերանալայնիչ |