Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈ ...

01.02.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.2020  -ից մինչեւ   01.02.2021  -ը:
 
i

(ուժը կորցրել է 29.12.2020 թիվ 487-Ն որոշում) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 515-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 771-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 541-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.

1) բաշխման ցանցին 110 կՎ լարմամբ միացման համար` 1.875 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 2.25 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) բաշխման ցանցին 35 կՎ լարմամբ միացման համար` 3.394 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 4.073 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման համար` 7.755 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 9.306 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) բաշխման ցանցին 0.38(0.22) կՎ լարմամբ միացման համար` 14.1375 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 16.965 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 582-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 771-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.12.2019
N 515-Ն
Որոշում