Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ...

01.01.2025 -

040.1419.101110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

4 նոյեմբերի 2010 թվականի N 1419-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1942-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

44. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման ամփոփագրերի (Ձև N 3 և Ձև N 4) տվյալների հիման վրա կատարվում է ճանապարհի պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ամսական ամփոփագրում ըստ ստորև բերված Ձև N 5-ի.

Ձև N 5

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ճանապարհի անվանումը _______________________________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) ___________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասի վիճակը (ծածկագիրը)____________________

Պահպանման ժամանակաշրջանը (ՁՄԵՌ կամ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ)______________

Տարին _________ ամիսը _____________________________________________

Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը ___________________________

Պայմանագիր ____________________________ Կապալառու__________________

._____________________________________________________________________.

|NN|Ճանապարհահատվածի |Նվազեցման տոկոսներն ըստ     |Նվազեցման|Նվազեցվող|

|  |պահպանման արժեքը |կոնստրուկտիվ տարրերի        |ընդհանուր|գումարը  |

|  |                 |____________________________|տոկոսը   |         |

|  |                 |հողա- |ինժե- |արհես- |կահա- |         |         |

|  |                 |պաստառ|ներա- |տական  |վորում|         |         |

|  |                 |      |կան   |կառուց-|      |         |         |

|  |                 |      |շինու-|վածքներ|      |         |         |

|  |                 |      |թյուն |       |      |         |         |

|__|_________________|______|______|_______|______|_________|_________|

|1 |        2        |   3  |   4  |   5   |  6   |    7    |    8    |

|__|_________________|______|______|_______|______|_________|_________|

|__|_________________|______|______|_______|______|_________|_________|

|__|_________________|______|______|_______|______|_________|_________|

._____________________________________________________________________.

Կատարողականի գումարը նվազեցումից հետո ________________դրամ:

Ճանապարհի պահպանման պատասխանատու ստորաբաժանման

լիազոր ներկայացուցիչ _______________________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

Կապալառուի լիազոր ներկայացուցիչ

_________________________________________________________

                (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

_____ _____________ 20___ թ.

45. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում են յուրաքանչյուր ամիս` կապալի պայմանագրով սահմանված կարգով:

(45-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

46. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների պատվիրատուի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշները` համաձայն սույն կարգի Աղյուսակ 3-ի:

(46-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

47. Ճանապարհների պահպանման աշխատանքները ընդունվում և վճարվում են` թերություններ ունեցող յուրաքանչյուր մեկ կիլոմետրի համար, իսկ մետաղական արգելափակոցների համար տվյալ տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածի ընդհանուր գծամետրի գումարի չափով, ստորև բերված Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով նվազեցումներ կատարելով, եթե Աղյուսակ 3-ում բերված ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշներն ապահովված չեն:

(47-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

Աղյուսակ 4. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման թույլատրելի ցուցանիշները չապահովելու դեպքում կիրառվող նվազեցման տոկոսաչափեր

1) Ընթացիկ ամառային պահպանում

._____________________________________________________________________.

|Ավտոմոբիլային ճանապարհների կոնստրուկտիվ տարրեր    |% ճանապարհահատվածի|

|և  պահանջվող ցուցանիշներ                          |1 կմ-ի ընթացիկ    |

|                                                  |պահպանման արժեքից |

|__________________________________________________|__________________|

|1. Հողային պաստառ և  օտարման շերտ, այդ թվում`     |       20         |

|__________________________________________________|__________________|

|1.1 Կողնակներին և  բաժանարար գոտուն առաջադրվող    |       10         |

|պահանջների                                        |                  |

|__________________________________________________|__________________|

|1.2 Կողային առուներին և  վաքերին առաջադրվող       |       5          |

|պահանջների                                        |                  |

|__________________________________________________|__________________|

|1.3 Հողային պաստառի մաքրությանը (աղբից և  օտար    |       5          |

|առարկաներից) առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի|                  |

|__________________________________________________|__________________|

| 2. Երթևեկելի  մաս                                |                  |

|__________________________________________________|__________________|

|ա. Երթևեկելի  մաս և  մայթեր (ասֆալտապատ և  սև     |48                |

|կոպճային ծածկով), այդ թվում`                      |                  |

|__________________________________________________|__________________|

|2.1 և  2.4 Փոսայնությանն առաջադրվող պահանջների    |38                |

|__________________________________________________|__________________|

|2.2 Ճաքայնությանն առաջադրվող պահանջների           |5                 |

|__________________________________________________|__________________|

|2.3 Մայթերին առաջադրվող պահանջների                |5                 |

|__________________________________________________|__________________|

|բ. Երթևեկելի  մաս (կոպճային ծածկով), այդ թվում`   |48                |

|__________________________________________________|__________________|

|2.3 Կոպճային ծածկին առաջադրվող պահանջների         |48                |

|__________________________________________________|__________________|

|3. Արհեստական կառույցներ, այդ թվում`              |      12          |

|__________________________________________________|__________________|

|3.1-3.4 Խողովակներին և  կամուրջներին              |      12          |

|(ուղեանցներին) առաջադրվող պահանջների              |                  |

|__________________________________________________|__________________|

|4. Կահավորանք, այդ թվում`                         |      10          |

|__________________________________________________|__________________|

|4.1-4.2 Ճանապարհային նշաններին առաջադրվող         |      7           |

|պահանջների                                        |                  |

|__________________________________________________|__________________|

|4.3-4.4 Պարապետներին, անվահրիչներին               |      2           |

|և  պատնեշներին առաջադրվող պահանջների              |                  |

|__________________________________________________|__________________|

|4.5 Ազդանշանային սյուներին առաջադրվող պահանջների  |      0.5         |

|__________________________________________________|__________________|

|4.6 Լուսանդրադարձիչներին առաջադրվող պահանջների    |      0.5         |

|__________________________________________________|__________________|

|5. Ինժեներական շինություն                         |      10          |

|__________________________________________________|__________________|

|Ջարդված, չներկված, աղբ և  օտար առարկաներ          |      5           |

|կանգառներում, ավտոտաղավարներում:                  |                  |

|__________________________________________________|__________________|

|Արագացման և  արգելակման գոտիներում,               |      5           |

|տեսահարթակներում, հանգստյան գոտիներում,           |                  |

|տրանսպորտային միջոցների կայանատեղերում,           |                  |

|շրջանցող ուղիներում,                              |                  |

|հակավթարային գրպանիկներում աղբ և  օտար            |                  |

|առարկաներ է:                                      |                  |

._____________________________________________________________________.

2) Ընթացիկ ձմեռային պահպանում

._____________________________________________________________________.

|Կոնստրուկտիվ տարրեր և  պահանջվող ցուցանիշներ      |% ճանապարհահատվածի|

|                                                  |1 կմ-ի ընթացիկ    |

|                                                  |պահպանման արժեքից |

|__________________________________________________|__________________|

|1. Հողային պաստառ, այդ թվում`                     |       10         |

|__________________________________________________|__________________|

|1.1 Կողնակներին առաջադրվող պահանջների             |       8          |

|__________________________________________________|__________________|

|1.2 Հողային պաստառի մաքրությանը (աղբից և  օտար    |       2          |

|առարկաներից) առաջադրվող պահանջների                |                  |

|__________________________________________________|__________________|

|2. Երթևեկելի  մաս, այդ թվում`                     |       70         |

|__________________________________________________|__________________|

|2.1-2.2 Երթևեկամասի  վրա ձյան շերտին առաջադրվող   |       30         |

|պահանջների                                        |                  |

|__________________________________________________|__________________|

|2.2 Երթևեկամասի  վրա մերկասառույցին կամ           |       35         |

|տրորված-պնդացած ձյան շերտին) առաջադրվող պահանջների|                  |

|__________________________________________________|__________________|

|2.3 Փոսայնությանն առաջադրվող պահանջներ            |       5          |

|__________________________________________________|__________________|

|3. Արհեստական կառույցներ, այդ թվում`              |       15         |

|__________________________________________________|__________________|

|3.1 Ջրթող հարմարանքներին առաջադրվող պահանջների    |       8          |

|__________________________________________________|__________________|

|3.2 Բազրիքներին և  պաշտպանիչներին առաջադրվող      |       7          |

|պահանջների                                        |                  |

|__________________________________________________|__________________|

|4. Կահավորանք, այդ թվում`                         |       5          |

|__________________________________________________|__________________|

|4.1 Ճանապարհային նշաններին, արգելափակոցներին և    |       5          |

|ազդանշանային սյուներին առաջադրվող պահանջների      |                  |

._____________________________________________________________________.

3) Առանձին պահպանման հանձնվող թունելի պահպանում

(3-րդ կետն ուժը կորցրել է 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)

4) Առանձին պահպանման հանձնված կամուրջների պահպանում

(4-րդ կետն ուժը կորցրել է 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)

5) Լուսավորություն

._____________________________________________________________________.

|Լուսավորության տարրեր և  պահանջվող ցուցանիշներ             |Ընթացիկ  |

|                                                           |պահպանման|

|                                                           |արժեքից  |

|___________________________________________________________|_________|

|                                                           |   100   |

|___________________________________________________________|_________|

|5.1 Ենթակայանների, կապի, լուսավորության շինությունների,    |   10    |

|ցանկապատերի արտաքին վնասվածքներ:                           |         |

|___________________________________________________________|_________|

|5.2 Ենթակայանների, բաշխիչ վահանների աշխատանքի խախտում:     |   20    |

|___________________________________________________________|_________|

|5.3 Էլ. Մալուխների, հողանցման համակարգի և  լուսատուների    |   30    |

|անսարքություն:                                             |         |

|___________________________________________________________|_________|

|5.4 Ջարդված, ծռված կամ թեքված հենասյուներ:                 |   40    |

._____________________________________________________________________.

6) Մետաղական արգելափակոցների պահպանում

._____________________________________________________________________.

|Մետաղական արգելափակոցների կոնստրուկտիվ տարրերի             |Թերու-   |

|թերություններ                                              |թյունը   |

|                                                           |սահմանված|

|                                                           |ժամկետում|

|                                                           |չվերացնե-|

|                                                           |լու դեպ- |

|                                                           |քում     |

|                                                           |պարսպող  |

|                                                           |հարմա-   |

|                                                           |րանքների |

|                                                           |պահպանման|

|                                                           |արժեքից  |

|                                                           |պակասեց- |

|                                                           |վող %    |

|___________________________________________________________|_________|

|1. Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն,          |15       |

|բացակայություն` մետաղական արգելափակոցի անընդհատ հատվածի    |         |

|ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ   |         |

|3-ի                                                        |         |

|___________________________________________________________|_________|

|2. Ամրացման հանգույցների հեղյուս-մանեկ միացման             |15       |

|բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի   |         |

|անընդհատության խախտում ընդհանուր երկարության առաջադրվող    |         |

|պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի                                |         |

|___________________________________________________________|_________|

|3. Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն,         |20       |

|ծռվածություն կոտրվածք, միացման հատվածներում եռակցման կարերի|         |

|ընդհատվածություն ընդհանուր երկարության առաջադրվող          |         |

|պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի                                |         |

|___________________________________________________________|_________|

|4. Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք,      |10       |

|խամրում` մետաղական արգելափակոցի ընդհանուր երկարության      |         |

|առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի                     |         |

|___________________________________________________________|_________|

|5. Մակերևույթների  ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ |15       |

|բավարար ընթեռնելիությունը ընդհանուր երկարության առաջադրվող |         |

|պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի                                |         |

|___________________________________________________________|_________|

|6. Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք ընդհանուր    |15       |

|երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի         |         |

|___________________________________________________________|_________|

|7. Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը|10       |

|նորմերին` ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ  |         |

|աղյուսակ 3-ի                                               |         |

._____________________________________________________________________.

1 Պահպանման միջանկյալ դիտարկումների ժամանակ չափումներն իրականացվում են մի ամրացման սյունից մյուս ամրացման սյուն» և հորիզոնական թիթեղի առավելագույն ճկվածքի չափը բաժանվում է սյուների միջև ընկած հեռավորության վրա: Թերությունը վերացնելուց հետո հորիզոնական թիթեղի ճկվածքի չափը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 26804-86-ում բերված պահանջին (3 մմ 1 գծմ. վրա):

(47-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)

48. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է ավտոմոբիլային ճանապարհի տվյալ ամսվա պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ամսական ամփոփագրի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:

49. Թերությունների վերացման համար պահանջվող ծախսերը կատարվում են կապալառուի միջոցների հաշվին:

49.1. Ավտոմոբիլային ճանապարհների, առանձին պահպանման հանձնվող թունելների, կամուրջների ընթացիկ պահպանման աշխատանքների ընթացքում երթևեկության կազմակերպման անվտանգության բարելավման նպատակով կապալառու կազմակերպությունը պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրում է լրացուցիչ կահավորանքի միջոցներ, կատարում է լրացուցիչ գծանշում:

(49.1-ին կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

49.2 Ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա` մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները` սույն կարգի պահանջներին համապատասխան:

(49.2-րդ կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

50. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանումը պահանջվող մակարդակներով ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ընտրությունը:

51. Հայտատու կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթներին մասնակցելու համար պետք է ներկայացնեն աշխատանքների ինքնարժեքների հաշվարկներն ըստ ստորև բերված N 8, N 9, N 10 և N 11 ձևերի:

Ձև N 8

I տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում

(Պահպանման ժամանակաշրջանը` ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ)

.__________________________________________________________________.

|Ավտոճանապարհի      |           Տարվա կտրվածքով (դրամ)             |

|վիճակը (Ծածկագիր)  |______________________________________________|

|                   |Լավ պահպանման|Միջին     |Բավարար  |Թույլատրելի|

|                   |մակարդակի    |պահպանման |պահպանման|պահպանման  |

|                   |դեպքում`     |մակարդակի |մակարդակի|մակարդակի  |

|                   |1 կմ-ի       |դեպքում`  |դեպքում` |դեպքում`   |

|                   |պահպանման    |1 կմ-ի    |1 կմ-ի   |1 կմ-ի     |

|                   |արժեքը       |պահպանման |պահպանման|պահպանման  |

|                   |(դրամ)       |արժեքը    |արժեքը   |արժեքը     |

|                   |             |(դրամ)    |(դրամ)   |(դրամ)     |

|___________________|_____________|__________|_________|___________|

|Երաշխիքային ՄԵ     |             |    X     |   X     |    X      |

|___________________|_____________|__________|_________|___________|

|Լավ ՄԼ             |             |          |   X     |    X      |

|___________________|_____________|__________|_________|___________|

|Բավարար ՄԲ         |     X       |          |         |    X      |

|___________________|_____________|__________|_________|___________|

|Վատ ՄՎ             |     X       |    X     |   X     |           |

.__________________________________________________________________.

Ձև N 9

II-IV տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում

Ձև N 10

Ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման արժեքի գնագոյացում

.__________________________________________________________________.

|Ավտոճանապարհների կարգերը     |         Տարվա կտրվածքով (դրամ)     |

|                             |____________________________________|

|                             |Լավ սպասարկման|Միջին     |Բավարար   |

|                             |մակարդակի     |սպասարկման|սպասարկման|

|                             |դեպքում`      |մակարդակի |մակարդակի |

|                             |1 կմ-ի        |դեպքում`  |դեպքում`  |

|                             |պահպանման     |1 կմ-ի    |1 կմ-ի    |

|                             |արժեքը        |պահպանման |պահպանման |

|                             |(դրամ)        |արժեքը    |արժեքը    |

|                             |              |(դրամ)    |(դրամ)    |

|_____________________________|______________|__________|__________|

|I տեխնիկական կարգի միջպետական|              |          |          |

|նշանակության ավտոճանապարհներ |              |          |          |

|_____________________________|______________|__________|__________|

|II-IV տեխնիկական կարգի       |              |          |          |

|միջպետական նշանակության      |              |          |          |

|ավտոճանապարհներ              |              |          |          |

|_____________________________|______________|__________|__________|

|II-IV տեխնիկական կարգի       |              |          |          |

|հանրապետական նշանակության    |              |          |          |

|ավտոճանապարհներ              |              |          |          |

|_____________________________|______________|__________|__________|

|II-IV տեխնիկական կարգի       |              |          |          |

|տեղական նշանակության         |              |          |          |

|ավտոճանապարհներ              |              |          |          |

.__________________________________________________________________.

Ձև N 11

._______________________________________________________________.

|Տեխնիկական|Առկա  |Սպասարկման|Հատվածների|Միավորի      |Ընդամենը |

|կարգը     |վիճակը|մակարդակը |ընդհանուր |արժեքը       |արժեքը   |

|          |      |          |երկարու-  |համապատասխա- |«4» x «5»|

|          |      |          |թյունը    |նաբար        |(ՀՀ դրամ)|

|          |      |          |(կմ)      |համաձայն 6.1,|         |

|          |      |          |          |6.2 և  6.3   |         |

|          |      |          |          |Ձևերի        |         |

|          |      |          |          |(ՀՀ դրամ)    |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|    1     |   2  |     3    |     4    |      5      |    6    |

|_______________________________________________________________|

|                ա) Ընթացիկ ամառային պահպանում                  |

|_______________________________________________________________|

|__________|______|__________|__________|_____________|_________|

|__________|______|__________|__________|_____________|_________|

|_______________________________________|_______________________|

|ա) Ընդամենը ընթացիկ ամառային պահպանում |                       |

|_______________________________________________________________|

|_______________________________________________________________|

|                 բ) Ընթացիկ ձմեռային պահպանում                 |

|_______________________________________________________________|

|          |   X  |          |          |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|          |   X  |          |          |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|          |   X  |          |          |             |         |

|__________|______|__________|__________|_____________|_________|

|          |   X  |          |          |             |         |

|_______________________________________|_______________________|

|բ) Ընդամենը ձմեռային պահպանում         |                       |

|_______________________________________________________________|

|_______________________________________________________________|

|      գ) Ընթացիկ մետաղական արգելափակոցների պահպանում           |

|_______________________________________________________________|

|Տարածաշրջանի անվանումը      | Ընդհանուր|Միավորի      |Ընդամենը |

|                            | երկարու- |արժեքը       |արժեքը   |

|                            | թյունը   |(ՀՀ դրամ)    |«2» x «3»|

|                            | (գծ. մ)  |             |(ՀՀ դրամ)|

|____________________________|__________|_____________|_________|

|             1              |    2     |      3      |   4     |

|____________________________|__________|_____________|_________|

|_______________________________________|_____________|_________|

|գ) Ընդամենը մետաղական արգելափակոցների  |             |         |

|պահպանում                              |             |         |

|_______________________________________|_______________________|

|                        ԱՄԲՈՂՋԸ (ա+բ+գ)|                       |

|_______________________________________________________________|

|ԱՄԲՈՂՋԸ տառերով ________________________________________դրամ   |

._______________________________________________________________.

(51-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)

Հաշվարկ

ավտոճանապարհների պահպանման ընթացիկ տարվա արժեքի

52. Ձև N 8-ում և Ձև N 9-ում լրացվում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների 1 կմ-ի արժեքները, իսկ Ձև N 10-ում` ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների 1 կմ-ի արժեքները` ներառյալ շահույթի և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր հարկատեսակների ու տուրքերի արժեքները, այդ թվում` ԱԱՀ-ի արժեքը, ընդ որում`

1) լրացվող 1 կմ ավտոճանապարհի պահպանման արժեքում նշագծման աշխատանքների գինը չի հաշվարկվում.

2) բոլոր ազատ վանդակները պետք է պարտադիր լրացվեն հայտատուի կողմից` անկախ տվյալ տարածաշրջանում ընդգրկված ճանապարհների նշանակությունից, վիճակից և սպասարկման մակարդակից.

3) Ձև N 8-ի և Ձև N 9-ի առաջին սյունակներում լրացվող ավտոճանապարհի վիճակի ծածկագրերում հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար «Մ» տառի փոխարեն լրացվում է «Հ» տառը, իսկ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար համար` «Տ» տառը.

4) Գնային առաջարկների գնահատումը կատարվում է մրցույթի մասնակիցների կողմից լրացված և ներկայացված Ձև N 11-ի հանրագումարների համեմատությամբ:

53. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ մեքենա-սարքավորումներն են`

._____________________________________________________________________.

|NN|Անվանումը            |Պահանջվող քանակը     |Սեփականության ձևը     |

|__|_____________________|_____________________|______________________|

|1 |Գրեյդեր կամ այլ      |Որոշվում է պահպանվող |Սեփական կամ վարձակալած|

|  |ձյունմաքրիչ մեքենա   |ճանապարհահատվածի     |կամ անհատույց         |

|  |(ընթացիկ ձմեռային    |երկարությունից       |օգտագործման հանձնված  |

|  |պահպանման            |ելնելով:             |                      |

|  |ժամանակահատվածի      |Նվազագույնը` ընթացիկ |                      |

|  |համար), կահավորված   |ձմեռային պահպանմանը  |                      |

|  |գլոբալ տեղորոշման    |հանձնվող             |                      |

|  |համակարգով           |ճանապարհահատվածի     |                      |

|  |(GPS/GLONASS)        |յուրաքանչյուր        |                      |

|  |                     |40 կմ համար-1 միավոր |                      |

Պահպանման

աշխատանքներում

ներգրավվում են 15 և

ավելի փոքր տարիք

ունեցող մեքենաներ

|__|_____________________|_____________________|______________________|

|2 |Կոմբինացված          |Որոշվում է պահպանվող |Սեփական կամ վարձակալած|

|  |ճանապարհային մեքենա  |ճանապարհահատվածի     |կամ անհատույց         |

|  |(ընթացիկ ձմեռային    |երկարությունից       |օգտագործման հանձնված  |

|  |պահպանման            |ելնելով:             |                      |

|  |ժամանակահատվածի      |Նվազագույնը` ընթացիկ |                      |

|  |համար), կահավորված   |ձմեռային պահպանմանը  |                      |

ձյունամաքրիչ

սարքավորմամբ`

վերազինված ռետինե

պաշտպանիչ շեղբով և

փոշեցիրով, աղավազային

խառնուրդի շաղացիր

սարքավորմամբ և

|  |գլոբալ տեղորոշման    |հանձնվող             |                      |

|  |համակարգով           |ճանապարհահատվածի     |                      |

|  |(GPS/GLONASS)        |յուրաքանչյուր 40 կմ  |                      |

|  |                     | և  յուրաքանչյուր    |                      |

|  |                     |հաջորդ 21-40 կմ      |                      |

|  |                     |համար - 1 միավոր     |                      |

|__|_____________________|_____________________|______________________|

|3 |Ինքնաթափ բեռնատար    |Որոշվում է պահպանվող |Սեփական կամ վարձակալած|

|  |մեքենա, կահավորված   |ճանապարհահատվածի     |կամ անհատույց         |

|  |գլոբալ տեղորոշման    |երկարությունից       |օգտագործման հանձնված  |

|  |համակարգով           |ելնելով:             |                      |

|  |(GPS/GLONASS)        |Նվազագույնը`         |                      |

|  |                     |պահպանմանը հանձնվող  |                      |

|  |                     |ճանապարհահատվածի     |                      |

|  |                     |յուրաքանչյուր 30 կմ  |                      |

|  |                     |համար - 1 միավոր     |                      |

|__|_____________________|_____________________|______________________|

|4 |Ամբարձիչ             |Որոշվում է պահպանվող |Սեփական կամ վարձակալած|

|  |                     |ճանապարհահատվածի     |կամ անհատույց         |

|  |                     |երկարությունից       |օգտագործման հանձնված  |

|  |                     |ելնելով:             |                      |

|  |                     |Նվազագույնը`         |                      |

|  |                     |պահպանմանը հանձնվող  |                      |

|  |                     |ճանապարհահատվածի     |                      |

|  |                     |յուրաքանչյուր 100 կմ |                      |

|  |                     |համար -1 միավոր      |                      |

Պահպանման

աշխատանքներում

ներգրավվում են 15 և

ավելի փոքր տարիք

ունեցող մեքենաներ

|__|_____________________|_____________________|______________________|

|5 |Կոմպրեսոր            |Որոշվում է պահպանվող |Սեփական կամ վարձակալած|

|  |Պահպանման աշխատանքնե-|ճանապարհահատվածի     |կամ անհատույց         |

|  |րում ներգրավվում են  |երկարությունից       |օգտագործման հանձնված  |

|  |15 և  ավելի փոքր     |ելնելով:             |                      |

|  |տարիք ունեցող        |Նվազագույնը`         |                      |

|  |մեքենաներ:           |պահպանմանը հանձնվող  |                      |

|  |                     |ճանապարհահատվածի     |                      |

|  |                     |յուրաքանչյուր 50 կմ  |                      |

|  |                     |համար - 1 միավոր     |                      |

|__|_____________________|_____________________|______________________|

|6 |Գլդոն (> 5 տ)        |Որոշվում է պահպանվող |Սեփական կամ վարձակալած|

|  |Պահպանման աշխատանքնե-|ճանապարհահատվածի     |կամ անհատույց         |

|  |րում ներգարավվում են |երկարությունից       |օգտագործման հանձնված  |

|  |15 և  ավելի փոքր     |ելնելով:             |                      |

|  |տարիք ունեցող        |Նվազագույնը`         |                      |

|  |մեքենաներ:           |պահպանմանը հանձնվող  |                      |

|  |                     |ճանապարհահատվածի     |                      |

|  |                     |յուրաքանչյուր 50 կմ  |                      |

|  |                     |համար - 1 միավոր     |                      |

|__|_____________________|_____________________|______________________|

|7 |Գրեյդեր (ընթացիկ     |Որոշվում է պահպանվող |Սեփական կամ վարձակալած|

|  |ամառային պահպանման   |ճանապարհահատվածի     |կամ անհատույց         |

|  |ժամանակահատվածի      |երկարությունից       |օգտագործման հանձնված  |

|  |համար), կահավորված   |ելնելով:             |                      |

|  |գլոբալ տեղորոշման    |Նվազագույնը` ընթացիկ |                      |

|  |համակարգով (GPS/     |ամառային պահպանմանը  |                      |

|  |GLONASS)             |հանձնվող             |                      |

|  |                     |ճանապարհահատվածի     |                      |

|  |                     |յուրաքանչյուր 60 կմ  |                      |

|  |                     |համար - 1 միավոր     |                      |

._____________________________________________________________________.

(53-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1864-Ն, 04.11.2021 թիվ 1826-Ն որոշումներ)

(53-րդ կետը փոփոխվելու է 01.01.2026 թվականներից` 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

53.1. Կապալառուն սույն կարգի 53-րդ կետում նշված մեքենասարքավորումներում տեղադրված գլոբալ տեղորոշման համակարգով ստացվող տվյալները ծրագրային մակարդակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին` կապալի պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան:

(53.1-ին կետը լրաց. 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)

53.2. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված` սույն կարգի 53-րդ կետի աղյուսակում նշված մեքենա-սարքավորումների 70 տոկոսը պետք է պատկանի կապալառուին սեփականության իրավունքով:

(53.2-րդ կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

53.3. Սույն կարգի 53-րդ կետի աղյուսակում նշված մեքենա-սարքավորումների քանակին, տեսակին, կահավորանքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև սույն կարգի 53.2-րդ կետում նշված մեքենա-սարքավորումների 70 տոկոսը սեփականության իրավունքով տնօրինելու պահանջը կապալառուն պարտավոր է ապահովել կապալի պայմանագրի ողջ ընթացքում:

(53.3-րդ կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)

54. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթները կարգավորվում են Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

V. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ` ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

55. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների (այսուհետ` հրատապ աշխատանքներ) հետևանքով առաջացած կամ չնախատեսված իրավիճակների դեպքում ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացվում են կապալառու կազմակերպության կողմից:.

56. Հրատապ աշխատանքներ են համարվում հետևյալ դեպքերը.

1) փլուզումները - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,

2) թափվածքները - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,

3) հեղեղումները - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,

4) ժամանակավոր ակտիվացած սողանքները - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,

5) նստվածքներ - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը:

(56-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)

57. Հրատապ աշխատանքների իրականացման նպատակով` առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման Հավելված N 4-ի N 1 ցանկով սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (ավտոմոբիլային ճանապարհների մասով) ընթացիկ նորոգման աշխատանքները:

58. Հրատապ աշխատանքների իրականացման նպատակով ընթացիկ նորոգման աշխատանքների միավորի արժեքները հաշվարկվում են ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման N 8 հավելվածի` գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի համաձայն, բացի ներքոնշյալ ծախսերի մասով կիրառվող գործակիցների`

1) ժամանակավոր, կենցաղային նշանակության (շարժական կամ հավաքովի) շենքերի և շինությունների, պահեստների, ժամանակավոր ինժեներական ցանցերի (էլեկտրաէներգիա, ջուր, մոտեցնող ճանապարհներ և հարթություններ և այլն) իրական ծախսեր,

2) շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսեր,

3) շինարարության առանձնահատուկ պայմանները հաշվի առնող այլ լրացուցիչ ծախսեր,

4) չնախատեսված աշխատանքների ծախսեր:

59. Ընդ որում, Հրատապ աշխատանքների բավարարման նպատակով ընթացիկ նորոգման աշխատանքների միավորի արժեքները պետք է ընդգրկեն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր հարկատեսակներն ու տուրքերը, այդ թվում` ԱԱՀ:

60. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման և շահագործման պայմանագրի շրջանակում յուրաքանչյուր տարվա համար կնքվող համաձայնագրում ներառվում է նաև հրատապ աշխատանքների բավարարման նպատակով հնարավոր ընթացիկ նորոգման աշխատանքների միավորի արժեքների ցանկը` համաձայան N 5 աղյուսակի:

Աղյուսակ 5. Հրատապ աշխատանքների միավորի արժեքների ցանկը

.______________________________________________________________________.

|Հ/Հ|Աշխատանքների անվանումը                            |Չափ.   |Միավորի|

|   |                                                  |միավորը|արժեքը |

|___|__________________________________________________|_______|_______|

|   |Փլվածքների և  թափվածքների մաքրում                 |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|1  |Գրունտի մշակում և  բարձում էքսկավատորով           |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|2  |Գրունտի և  շինաղբի տեղափոխում լցակույտ            |տն/կմ  |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|3  |Փլված հենապատի (վերին, ստորին) թափվածքների բարձում|մ3     |       |

|   |էքսկավատորով                                      |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|4  |Լիցքի իրականացում (լիցք, հարթեցում, ջրում և       |մ3     |       |

|   |խտացում պնեվմոգլդոնով, հարթ գրտնակաանիվային       |       |       |

|   |գլդոնով)                                          |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|   |Արհեստական կառույցների վերականգնում               |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|5  |Գաբիոնային շարվածք 1x1x0.5                        |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|6  |Ե/բ (մետաղական) խողովակի տեղադրում                |գծ.մ   |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|7  |Ե/բ (միաձուլ բետոնե) վաքերի տեղադրում             |գծ.մ   |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|8  |Հենապատի հիմքի իրականացում (բետոնից, խամքարից)    |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|9  |Հենապատի իրանի իրականացում (բետոնից, խամքարից)    |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|10 |Հենապատի հետնամասի դրենաժի իրականացում            |գծ.մ   |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|11 |Քսվածքային ջրամեկուսացում 2 շերտ տաք բիտումով     |մ2     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|   |Երթևեկելի  մասի վերականգնում                      |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|12 |Ավազակոպճային ենթահիմքի իրականացում               |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|13 |Խճային հիմքի իրականացում, բիտումի տարածումով      |մ2     |       |

|   |4.12տ/1000քմ.                                     |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|14 |Հիմքի պատրաստի խճավազային խարնուրդ                |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|15 |Ծածկի իրականացում, (վերին - մանրահատիկ,           |մ2     |       |

|   |ստորին - խոշորահատիկ) ա/բ                         |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|16 |Կողնակների լրացում, հարթեցում, խտացում            |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|17 |Կողային առուների ամրացում միաձույլ բետոնով        |մ3     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|   |Անվտանգության էլեմենտների վերականգնում            |       |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|18 |Մետաղական նշանների տեղադրում                      |հատ    |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|19 |Երթևեկելի  մաս գծանշում                           |մ2     |       |

|___|__________________________________________________|_______|_______|

|20 |Նոր պարսպող հարմարանքների տեղադրում               |գծ.մ   |       |

.______________________________________________________________________.

61. Հրատապ աշխատանքների ծագման արդյունքում առաջացած ընթացիկ նորոգման աշխատանքների ծավալները հաշվարկվում և ճշգրտվում են են հետևյալ կերպ`

1) հրատապ աշխատանքների ծագման պահից սկսած` ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ.

2) աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվում, չափագրվում և գնահատվում են հրատապ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նորոգման աշխատանքների ծավալները, կազմվում է թերությունների ակտ.

3) իրականացված հրատապ աշխատանքների հանձնում-ընդունումը կատարվում է 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով:

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 1419-Ն
Որոշում