ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 հունվարի 2020 թվականի N 29-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի 35-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 22-28-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Քրիստիննե Գրիգորյանինը, Ժաննա Անդրեասյանինը, Դավիթ Մելքոնյանինը, Տիգրան Մուկուչյանինը, Արմեն Ղուկասյանինը, Ռոբերտ Ստեփանյանինը և Աննա Մկրտումյանինը` 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արտակ Ապիտոնյանինը, Կարինե Սուջայանինը և Լուսինե Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել գործուղումից հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
(որոշումը փոփ. 04.02.2020 թիվ 144-Ա որոշում)
 
Հայաստանի Հանրապետության
     վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2020 թ. հունվարի 13
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. հունվարի 13-ի
N 29-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Ա. Ապիտոնյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 
                         (պատվիրակության ղեկավար) 
                         (22.01.2020թ.-25.01.2020թ.)
 
     Ժ. Անդրեասյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի 
                          տեղակալ (22.01.2020թ.-24.01.2020թ.)
 
     Ք. Գրիգորյան       - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 
                          (22.01.2020թ.-24.01.2020 թ.)
 
     Դ. Մելքոնյան       - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ, 
                          (22.01.2020թ.-24.01.2020թ.)
 
     Ա. Ղուկասյան       - ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ 
                          (22.01.2020թ.-24.01.2020թ.)
 
     Տ. Մուկուչյան     - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 
                         (համաձայնությամբ, 22.01.2020թ.-24.01.2020թ.)
 
     Կ. Սուջայան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու 
                          իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ 
                          (22.01.2020թ.-28.01.2020թ.)
 
     Ռ. Ստեփանյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի 
                          նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի 
                          վարչության պետ (22.01.2020թ.-24.01.2020թ.)
 
     Ա. Մկրտումյան      - ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական 
                          վարչության պետ (22.01.2020թ.-24.01.2020թ.)
 
     Լ. Հակոբյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու 
                          իրավունքների և հումանիտար հարցերի վարչության 
                          մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության 
                          բաժնի վարիչ (22.01.2020թ.-24.01.2020թ.)