ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2020 թվականի N 20-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում օտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի 9-ի
N 20-Ա որոշման
ՑԱՆԿ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|N/N|Մակնիշը, |Պետական|Թողարկման|Ձեռք- |Սկզբնական|Հաշվե- |
|ը/կ|նույնականացման |համարա-|տարեթիվը |բերման |արժեքը |կշռային |
| |համարը |նիշը | |տարեթիվը|(ՀՀ դրամ)|արժեքը |
| | | | | | |(վերագնա-|
| | | | | | |հատված) |
| | | | | | |(ՀՀ դրամ)|
|___|_________________|_______|_________|________|_________|_________|
|1. |TOYOTA LC PRADO |088LL55| 2007 թ.|2008 թ. | 13400000| 2321400|
| |2.7GAS, | | | | | |
| |JTFBL29J105077708| | | | | |
|___|_________________|_______|_________|________|_________|_________|
|2. |TOYOTA CAMRI 2.4 |292LL60| 2006 թ.|2018 թ. | 10083330| 0|
| |JTNBE40K703065473| | | | | |
|___|_________________|_______|_________|________|_________|_________|
|3. |HYUNDAI AZERA 3.3|291LL60| 2008 թ.|2018 թ. | 11840000| 0|
| |KMHFC41D19A390829| | | | | |
.____________________________________________________________________.