Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 հուլիսի 2019 թվականի N 1984-Ա

 

ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհուրդ:

2. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված N 1

Առողջապահության նախարարի

22 հուլիսի 2019 թ.

N 1984-Ա հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`

 

    1) Դավիթ-Մելիք        ԱՀԿ խորհրդատու առողջապահության ծառայությունների

    Նուբարյան             գծով (համաձայնությամբ)

 

2. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ`

 

1) Լուսինե Քոչարյան  առողջապահության նախարարության բժշկական օգնության

քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար,

 

    2) Արմեն Տանանյան     «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային

                          կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

                          (համաձայնությամբ),

 

    3) Դավիթ Զոհրաբյան    «Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական

                          կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության

                          մեծահասակների ուռուցքաբանության և

                          քիմիոթերապիայի բաժանմունքի ղեկավար

                          (համաձայնությամբ),

 

    4) Գևորգ  Թամամյան    առողջապահության նախարարության խորհրդատու

                          ուռուցքաբանության գծով, ԵՊԲՀ ուռուցքաբանության

                          ամբիոնի դոցենտ,

 

5) Սամվել Դանիելյան  առողջապահության նախարարության խորհրդատու

արյունաբանության տրանսֆուզիոն բժշկության և

արյան պաշարման գծով, «Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան

արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական

ընկերության տնօրեն,

 

    6) Գեղամ Աղաբեկյան    առողջապահության նախարարության խորհրդատու

                          բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով,

                          «Աղաբեկյան» ախտորոշիչ կլինիկա սահմանափակ

                          պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր տնօրեն,

 

7) Հասմիկ Պետրոսյան  «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային

կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր

և մանկական քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ

(համաձայնությամբ),

 

8) Թաթուլ Սաղաթելյան «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային

կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության

ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի

վարիչ, ճառագայթային ուռուցքաբան

(համաձայնությամբ),

 

9) Փառանձեմ Խաչատրյան առողջապահության նախարարության խորհրդատու

կլինիկական ախտաբանության գծով,

 

10) Նարինե Մովսիսյան ԵՊԲՀ անեսթեզիոլոգայի և ինտենսիվ թերապիայի

ամբիոնի դասախոս, «Ցավերի ուսումնասիրության

հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության

նախագահ (համաձայնությամբ),

 

11) Դիանա Անդրեասյան «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան

առողջապահության ազգային ինստիտուտ» փակ

բաժնետիրական ընկերության առողջապահության

համակարգի գործունեության և ռեսուրսների

գնահատման ծառայության ղեկավար,

 

12) Վահե Տեր-Մինասյան Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն

(մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրամի

վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության

ղեկավար (համաձայնությամբ),

 

    13) Դավիթ Բաբիկյան    ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ,

                          «Բժշկական գենետիկայի և ԱԱՊ կենտրոն» սահմանափակ

                          պատասխանատվությամբ ընկերության քաղցկեղի

                          գենետիկայի լաբորատորիայի վարիչ

                          (համաձայնությամբ),

                          

    14) Հռիփսիմե          «Հենարան» բարեգործական հիմնադրամի գործադիր

        Մարտիրոսյան       տնօրեն (համաձայնությամբ),

 

15) Նարինե Մարգարյան առողջապահության նախարարության բժշկական

օգնության քաղաքականության վարչության

հիվանդանոցային բժշկական օգնության

քաղաքականության բաժնի առողջապահության գլխավոր

կազմակերպիչ, խորհրդի քարտուղար:

 

Հավելված N 2

Առողջապահության նախարարի

22 հուլիսի 2019 թ.

N 1984-Ա հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) գործառույթներն են`

1) չարորակ նորագոյացությունների կանխարգելման, բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առողջապահության նախարարություն առաջարկությունների ներկայացում և համակարգում,

2) չարորակ նորագոյացությունների ախտորոշիչ, ճառագայթային բուժման ժամանակակից կարողությունների հզորացման, մարդկային ներուժի վերապատրաստման վերաբերյալ առաջարկների ձևավորում,

3) միջազգային փորձի վրա հիմնված Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների համար չարորակ նորագոյացությունների վարման ուղեցույցների և գործելակարգերի մշակման համակարգում,

4) քաղցկեղի բեռի նվազեցման (կանխարգելման) նպատակով պատվաստումների ներդրման միջոցառումների, ինչպես նաև արգանդի պարանոցի, հաստ աղու, բերանի խոռոչի սքրինինգների համակարգում,

5) պացիենտների և հաղթահարածների կյանքի որակի բարելավման վերաբերյալ առողջապահության նախարարություն առաջարկությունների ներկայացում,

6) վիրաբուժական, քիմիոթերապևտիկ, ճառագայթային ծառայությունների որակի բարելավման աշխատանքների վերաբերյալ առողջապահության նախարարություն առաջարկությունների ներկայացում,

7) նոր ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների և դեղերի կիրառման հնարավորության ուսումնասիրություն, առողջապահության նախարարություն առաջարկությունների ներկայացում,

8) վիճակագրական տվյալների ուսումնասիրություն և ամփոփում,

9) ուռուցքաբանության ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների գործունեության խնդիրների վերաբերյալ առողջապահության նախարարություն առաջարկությունների ներկայացում և համակարգում:

2. Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:

3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

4. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին:

6. Խորհրդի նիստերն արձանագրում է Խորհրդի քարտուղարը:

7. Խորհրդի քարտուղարը`

1) ապահովում է Խորհրդի նիստերի կազմակերպումը,

2) կազմում է Խորհրդի նիստի արձանագրությունը, շրջանառում և տրամադրում է այն Խորհրդի անդամներին:

8. Խորհրդի նիստի արդյունքում կազմված արձանագրությունը ստորագրվում է Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների կողմից:

9. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը,

2) ապահովում է Խորհրդի բնականոն գործունեությունը,

3) համակարգում է Խորհրդի աշխատանքը:

10. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի նախագահի առաջարկությամբ:

11. Խորհրդի անդամները`

1) մասնակցում են Խորհրդի նիստերին,

2) իրականացնում են սույն կարգի 1-ին կետում նշված գործառույթները,

3) ծանոթանում են Խորհրդի նիստերի արձանագրություններին:

12. Խորհրդի նախագահի, ինչպես նաև խորհրդի անդամների մեծամասնության նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

13. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

14. Խորհրդի նախագահն ամփոփում է նիստի արդյունքները և առողջապահության նախարարություն ներկայացնում առաջարկություններ:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.07.2019
N 1984-Ա
Հրաման