Սեղմել Esc փակելու համար:
2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 նոյեմբերի 2019 թվականի N 1079-Ա/2

 

2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը` համաձայն հավելվածներ NN 1, 2-ի:

2. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթություն» շաբաթաթերթի խմբագիր Գ. Մինասյանին` հաստատված աշխատակարգը և ժամանակացույցը տպագրել պաշտոնաթերթի առաջիկա համարում:

3. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը` հաստատված աշխատակարգը և ժամանակացույցը տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում:

4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին:

 

նախարարի պարտականությունները

    կատարող                                Գ. ԹԱՄՐԱԶՅԱՆ

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է, որ անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց: Սակայն սույն հրամանում նշված չեն ոչ միայն համապատասխան քննությունները կազմակերպող ուսումնական հաստատությունները, այլ նաև այն աշակերտները, որոնք պետք է հանձնեն քննություն, ապա նրանք պարտավոր չեն կատարել սույն հրամանի պահանջները: Մինչդեռ օրենսդիրն իրավունք էր վերապահել նախարարությանը ընդունել համապատասխան նորմատիվ իրավական ակտ:

----------------------------------------------------------------

 

Հավելված 1

i

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2019 թ. նոյեմբերի 26-ի

N 1079-Ա/2 հրամանի

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

12-րդ դասարան

 

.___________________________________________________________________.

|ԱՌԱՐԿԱ                                               |ՕՐԵՐ         |

|_____________________________________________________|_____________|

|Հայոց լեզու և  հայ գրականություն /գրավոր/            |24.12.2019 թ.|

|_____________________________________________________|_____________|

|Մաթեմատիկա /գրավոր/                                  |25.12.2019 թ.|

|_____________________________________________________|_____________|

|Հայոց պատմություն /գրավոր/                           |26.12.2019 թ.|

|_____________________________________________________|_____________|

|Ռուսերեն (ռուսաց լեզու, ռուս գրականություն)` բանավոր`|քննաշրջանի   |

|ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար  |ընթացքում    |

|_____________________________________________________|_____________|

|Մայրենի լեզու և  գրականություն առարկայից` բանավոր`   |քննաշրջանի   |

|ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների |ընթացքում    |

|համար                                                |             |

|_____________________________________________________|_____________|

|Ֆիզկուլտուրա                                         |քննաշրջանի   |

|նորմատիվների հանձնում                                |ընթացքում    |

|/ստուգարք/                                           |             |

.___________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 20.12.2019 թիվ 1308-Ա/2 հրաման)

 

Հավելված 2

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2019 թ. նոյեմբերի 26-ի

N 1079-Ա/2 հրամանի

 

ԿԱՐԳԸ

2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետև` Հաստատություն) 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

2. Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` դեկտեմբերի 23-28-ը` համաձայն հավելված 2-ի:

3. 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկայի(ների) պետական ավարտական քննություն(ներ)ը, որ(ոնք)ը չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

4. Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

5. Սովորողի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է սովորողի նախընտրած գնահատականը (միավորը):

6. 12-րդ դասարանում դեկտեմբեր ամսին սովորողները հանձնում են պետական ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (թեստ) քննության տևողությունը` 120 րոպե:

2) «Հայոց պատմություն» առարկայից` գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե:

3) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե:

4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)` բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ` դեկտեմբերին կամ հունիսին` քննաշրջանի ընթացքում.

6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ` դեկտեմբերին կամ հունիսին` քննաշրջանի ընթացքում:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  6-րդ կետում բացակայում է 5-րդ ենթակետը

-------------------------------------------------------------------

 

7. 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են Նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և Հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից:

8. 12-րդ դասարանում անցկացվող Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ Հաստատության առարկայական մեթոդական միավորումները` Նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:

9. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:

10. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողները ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):

11. Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետև` ԳԹԿ):

12. Պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին:

13. Պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր Հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ քննական կենտրոնի ղեկավարն է:

14. Պետական ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է քննական կենտրոնի ղեկավարը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

15. Մինչև 20 սովորող ունեցող քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ: 20-ից ավելի սովորող ունեցող քննասենյակում առաջին 20 սովորողների համար` 2 կազմակերպիչ, մեկական կազմակերպիչ` յուրաքանչյուր հաջորդ 20-ի համար, ևս մեկ կազմակերպիչ` վերջին 20 և ավելի սովորողների համար:

16. Քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ, որը համակարգում է քննասենյակի կազմակերպիչների աշխատանքը:

17. Քննական կենտրոնի ղեկավարը քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ կատարում է կազմակերպիչների գրանցում և վիճակահանությամբ բաշխում կազմակերպիչներին` ըստ քննասենյակների:

18. Սովորողների մուտքը քննասենյակ սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:

19. Սովորողը քննություններին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ) կամ հաստատության տնօրենի կողմից տրված լուսանկարով տեղեկանքով:

20. Սովորողը մոտենում է վիճակահանության սեղանին և վիճակահանության թերթիկի միջոցով ընտրում իր նստարանի համարը: Կազմակերպիչը սովորողների տվյալ խմբի ցուցակում գրում է սովորողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նստարանի համարը: Սովորողը ցուցակում ստորագրում է իր տվյալների տողում` «նստարանի համարը» սյունակում:

21. Քննասենյակում չի թույլատրվում տեղափոխություններ կատարել:

22. Քննությունը սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է քննական առաջադրանքների փաթեթները:

23. Քննությունը սկսվելուց առնվազն կես ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի պատասխանատուին տալիս է յուրաքանչյուր խմբի համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը` բացի առաջադրանքներից:

24. Քննություններին սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:

25. Սովորողի` քննասենյակում տեղավորվելուց հետո, քննական կենտրոնի ղեկավարը կամ օգնականը քննասենյակ է բերում քննական առաջադրանքների ծրարները: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է սովորողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա: Ծրար(ներ)ը բացելու համար պատասխանատուն հրավիրում է առաջին նստարան(ներ)ին նստած սովորողներից մեկին: Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում` հրավիրվում է սովորող այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:

26. Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին տեղեկացնում է քննասենյակում վարքի կանոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման տեսակների մասին: Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են առաջադրանքները: Սովորողը, առաջադրանքը ստանալուն պես, շապիկի համապատասխան մասում գրում է խմբի և իր նստարանի համարը: Առաջադրանքների վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է քննության սկիզբը և ավարտը:

27. Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:

28. Խմբի կազմակերպիչը ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերը հաշվարկում, արձանագրում է, իսկ քննության ավարտից հետո փաթեթավորում և հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:

29. Առաջադրանքի բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը չեն քննարկվում:

30. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող առաջադրանքները փոխարինվում են նորով:

31. Քննության ընթացքում սովորողների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել Նախարարության և ԳԹԿ-ի ներկայացուցիչները:

32. Քննության ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատուն սովորողների ուշադրությունը հրավիրում է ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:

33. Սովորողի կողմից սույն ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացված սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից:

34. Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման պատճառը:

35. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր առաջադրանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և, ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները սեղաններից հավաքում են քննական թեստերը:

36. Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:

37. Պատասխանատուն քննական աշխատանքները քննության արձանագրության հետ հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին: Քննական կենտրոնի ղեկավարը, ներկայացված քննական աշխատանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (եթե կան):

38. Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահպանվում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ, ապա սահմանված կարգով արխիվացվում:

39. Պետական ավարտական քննական առաջադրանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ժամը 14:00-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված առաջադրանքների ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հաստատության տնօրենն է:

40. 12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:

41. Քննական արդյունքները գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:

42. Քվեարկության արդյունքներում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է քննական կամ առարկայական հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը.

1) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամ(ներ)ը արձանագրության մեջ կարող է(են) կատարել հատուկ նշում:

43. Ստուգումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից հաստատված և հրապարակված «Ցուցումներ»-ի պահանջներին և գնահատման չափանիշներին համապատասխան: Գրավոր աշխատանքի սևագրությունը չի ստուգվում և չի գնահատվում:

44. Պետական ավարտական քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` ժամը 14:00-ին: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ:

45. Քննական կենտրոնում քննական գնահատականների ցուցակները վավերացվում են ստուգող հանձնաժողովի նախագահի կողմից:

46. Քննությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների գնահատման վերաբերյալ բողոքները կարող են լինել`

1) քննության անցկացման կարգի խախտման մասին.

2) Քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին:

47. Սույն աշխատակարգի 46-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին` քննության ավարտից անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում քննարկում և պատասխանում է բողոքը ներկայացնողին:

48. Սույն աշխատակարգի 46-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում բողոքները ներկայացվում են քննող հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում` Հաստատության տնօրենին: Պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները, ոչ ուշ քան դիմումը ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին:

49. Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով` Նախարարություն և (կամ) դատարան:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
26.11.2019
N 1079-Ա/2
Հրաման