Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.0587.070600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների ոլորտում օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

       Լևոն  Մկրտչյան                  Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարի տեղակալ

 

       Հասմիկ Սողոմոնյան               Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարության գլխավոր

                                       քարտուղար

 

       Թաթուլ Մարգարյան                Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարի խորհրդական

 

       Ալեքսանդր Բաբաջանյան            Հայաստանի Հանրապետության

                                       Նախագահի աշխատակազմի արտաքին

                                       կապերի վարչության խորհրդատու

 

       Լևոն  Ամիրջանյան                Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարության իրավաբանական

                                       վարչության պետի պաշտոնակատար

 

       Հովհաննես Թորոսյան              Հայաստանի Հանրապետության

                                       արդարադատության նախարարության

                                       միջազգային հարաբերությունների

                                       վարչության պետ

       Շահեն Ավագյան                   Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարի խորհրդական

 

(կազմը փոփ. 12.08.00 թիվ ՆԿ-642 կարգադրություն)

 

2. Աշխատանքային խմբին` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 1-ը`

ա) արտաքին հարաբերությունների ոլորտում օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին.

բ) մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

7 հունիսի 2000թ.

ՆԿ-587

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.06.2000
N ՆԿ-587
Կարգադրություն